Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը մամուլի ասուլիսի ժամանակ նյարդայնացած արձագանքել է խնդրանքին՝ մեկնաբանելու Կրիշտիանու Ռոնալդուի մոր՝ Դոլորեշ Ավեյրուի հայտարարությունը։ Այս մասին հայտնում է RTP-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավեյրուն ուրախություն էր հայտնել Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում Դանիայի ընտրանուց Պորտուգալիայի կրած խոշոր պարտության (1-4) առթիվ՝ նշելով, որ որդուն պետք էր մեծարել ավելի վաղ։ Այդ հանդիպումը պորտուգալացիների համար առաջինն էր այն բանից հետո, երբ Ռոնալդուն, ըստ մամուլի հրապարակումների, հենց Ժեզուշի պատճառով հայտարարեց ազգային թիմում կարիերան ավարտելու մասին։
«Հիմա ես պետք է պատասխանեմ նաև Կրիշտիանու Ռոնալդուի մոր խոսքերի՞ն։ Լսե՛ք, Կրիշտիանու Ռոնալդուի մայրը մի տիկին է, որին ես շատ եմ հարգում։ Էլ ի՞նչ կարող էր նա ասել։ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները»,- նշել է պորտուգալացի մասնագետը։
Պորտուգալիայի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը կանցկացնի երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին՝ հյուրընկալվելով Ուելսի ընտրանուն։
armsport.am


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս