Խնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասին
Եթե խոսում ենք խցանումների մասին, նման դժգոհություններ ունենք բոլորս։ Ո՞վ ուրախ կլինի խցանումներից․ իհարկե, ոչ ոք։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում խցանումների ու կառավարման թեմային։
«Դրա մասին բոլորն էլ խոսում են, այդ թվում՝ պարոն Ավինյանն ինքը, և քաղաքապետարանի գործունեության նպատակներից մեկն է նաև տարբեր միջոցներով ստեղծել իրավիճակ, որ խցանումները քիչ լինեն։
Բնական է, որ խցանումներն ունեն պատճառներ, մասնավորապես՝ ավտոմեքենաների քանակի կտրուկ ավելացումը, Հայաստանի բնակչության ավելացումը, ի դեպ։ Դա անխուսափելի խնդիր է ցանկացած զարգացող քաղաքի համար, բայց ես սա չեմ ասում որպես ոչինչ չանելու բացատրություն։
Կա օբյեկտիվ խնդիր, և այդ օբյեկտիվ խնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն, և ես վստահ եմ՝ նրանք աշխատում են այդ ուղղությամբ»,– ասաց Ռուբինյանը։
Ինչ վերաբերում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին բարձրաձայնած հարցին, նշեց՝ այդ խցանումների մասին խոսում են բոլորը։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տապալել է Երևանի կառավարումը, տվեց բացասական պատասխան։
«Ո՛չ, ես չեմ համարում, որ նա տապալել է Երևան քաղաքի կառավարումը, հակառակը՝ համարում եմ, որ նա շատ դրական փոփոխություններ է բերել Երևանի կառավարման հարցում, և կարծում եմ՝ կշարունակի բերել»,– հայտարարեց նա։

















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ
Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը