Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիր Գերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվով Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբ ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին Եթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող է Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ) Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ) Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվել Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծը Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը

Հայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետԳրիգորի Լեպսի նախկին ընկերուհի Ավրորա Կիբան ամուսնացել է Ադրբեջանի նախագահի զարմիկի հետ (լուսանկարներ)38 երկրներ զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասինՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբԱրմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ ՀակոբյանՈսկու հանքավայրից հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՇենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներԽափանումներ ՊԵԿ–ի e-invoicing համակարգի աշխատանքումԱնկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ էՈ՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջՀայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգումՀարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարությունԿոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտիԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ)Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործըՀորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ)Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ
Հայաստան

Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիր

Հայաստանում նախատեսվում է իրականացնել Ֆիզիկական արհեստական բանականության զարգացման յոթնամյա ծրագիր, որի շրջանակում կձևավորվեն գիտահետազոտական և կրթական նոր հնարավորություններ, կզարգացվեն ռոբոտաշինության ոլորտի մասնագիտական կարողությունները և կխթանվի նոր տեխնոլոգիական լուծումների մշակումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 4.8 միլիարդ դրամ է։ Այն նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ՝ երեք բուհերի մասնակցությամբ։

Ծրագրում ընդգրկված են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Նախաձեռնության նպատակն է Հայաստանում ձևավորել ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում միջազգային մրցունակ գիտակրթական և տեխնոլոգիական միջավայր։

Ֆիզիկական արհեստական բանականությունը (Physical AI) արհեստական բանականության և ռոբոտաշինության հատման ոլորտն է։ Այն վերաբերում է այնպիսի համակարգերին, որոնք ոչ միայն մշակում են տեղեկատվությունը, այլև կարողանում են ընկալել ֆիզիկական միջավայրը, որոշումներ կայացնել և գործողություններ իրականացնել իրական աշխարհում։ Դրանց թվում են ինքնավար ռոբոտները, արտադրական խելացի համակարգերը և տարբեր միջավայրերում ինքնուրույն գործելու ունակ սարքերը։

Ըստ ԵՊՀ Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի մեքենայական ուսուցման լաբորատորիայի խմբի ղեկավար Հրանտ Խաչատրյանի, ռոբոտաշինությամբ անմիջականորեն զբաղվող ընկերությունների թիվը սահմանափակ է, սեփական ռոբոտաշինական արտադրանք մշակող կազմակերպությունները քիչ են, իսկ բուհերում ռոբոտաշինության ուղղությամբ սովորող ուսանողների թիվը չի գերազանցում 100-ը։ Նշվում է նաև գիտահետազոտական ներուժի մասնատվածության և կրթության, գիտության ու մասնավոր հատվածի միջև համագործակցության ոչ բավարար մակարդակի մասին։

Յոթնամյա ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը նախատեսվում է շուրջ 4.8 միլիարդ դրամի չափով։ Առաջին տարվա պետական ֆինանսավորումը կկազմի 168.4 միլիոն դրամ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև շուրջ 484.2 միլիոն դրամի կապիտալ ներդրում՝ լաբորատոր ենթակառուցվածքների զարգացման համար։ Այս մասին նշվում է ասուլիսի ժամանակ։

Ակնկալվում է նաև, որ ծրագրի արդյունքում կստեղծվի առնվազն հինգ ստարտափ կամ նոր տեխնոլոգիական ընկերություն։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը մասնագետների պատրաստումն է։ Նախատեսվում է կրթական տարբեր մակարդակներում ձևավորել համապատասխան մասնագիտական ուղղություններ՝ ապահովելով գիտական հետազոտությունների և կիրառական տեխնոլոգիաների մշակման հնարավորություններ։ Միաժամանակ, ծրագրի արդյունավետությունը կախված կլինի ոչ միայն մասնագետների պատրաստումից, այլև նրանց գիտելիքները գործնականում կիրառելու պայմանների ստեղծումից։

ARCS.ai ռոբոտաշինության և արհեստական բանականության հետազոտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Անիկ Մարգարյանի անդրադարձով՝ առանձնահատուկ նշանակություն ունի նաև մասնավոր հատվածի ներգրավումը։ Ռոբոտաշինության ոլորտի զարգացումը պահանջում է ոչ միայն գիտական հետազոտություններ և կրթական ծրագրեր, այլև այնպիսի միջավայր, որտեղ մշակված լուծումները կարող են կիրառվել արտադրության մեջ, վերածվել տեխնոլոգիական արտադրանքի և դուրս գալ միջազգային շուկա։

Ծրագրի ավարտին դրա արդյունավետությունը գնահատվելու է ոչ միայն պատրաստված մասնագետների, գիտական հրապարակումների կամ արտոնագրերի թվով, այլև այն հանգամանքով, թե որքանով կհաջողվի գիտահետազոտական ներուժը վերածել կիրառական տեխնոլոգիական լուծումների և Հայաստանում ձևավորել մրցունակ ռոբոտաշինական էկոհամակարգ։