Եթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող է
«Գնահատում եմ շատ բնական ստեղծված նյարդը, որովհետև եթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող է։ Դա նյարդայնացնում է բոլորին՝ ոչ միայն տիկին Հակոբյանին, նաև ինձ և մեր բոլոր համաքաղաքացիներին»,- ճեպազրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ իրենցից ակնկալիքներն էականորեն ավելի մեծ են։
«Որովհետև տեսնում են, որ մենք տվել ենք տարբեր հարցերի կոնկրետ լուծումներ, և դիմադրություն է եղել այդ հարցերին լուծումներ տալու ընթացքում»,- ընդգծել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ մայրաքաղաքում A կետից B կետ տեղափոխվելու համար Երևանի քաղաքապետարանն առաջարկի իր լուծումները․ «Այդ լուծումները չեն ներառելու միայն իրենց լիազորությունները, այլև ենթադրելու են կառավարության ընդհանուր կարգավորումների փոփոխություն։ Այդ լուծումները վերաբերելու են դպրոցներին, ավտոմեքենաների քանակին, կանգառներին ու ավտոկայանատեղիներին»,- ընդգծել է նա։
Նա վստահեցրել է, որ եթե ներկայիս լուծումները չլինեին, իրավիճակը շատ ավելի վատ էր լինելու։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը