Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ու Վարդենիս համայնքներում «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի 10 կին շահառու ստացել է ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներ։
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը տեղեկացրեց որ, ծրագրի շահառու 10 կանանց տրամադրվել է չժանգոտվող պողպատից սեղան և պանրագործական վաննա, մոտոկուլտիվատոր և խոտաղացներ, ոչխարաբուծության, ճագարաբուծության և մեղվաբուծության համար անհրաժեշտ պարագաներ, վակումային փաթեթավորման սարք, ինկուբատորներ, ջերմոցների կառուցման համար նախատեսված մետաղական կոնստրուկցիաներ։
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն, որպես «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի իրականացնող կողմ, աջակցել է տարբեր ոլորտներում սեփական գործը զարգացնող կանանց՝ նպաստելով նրանց տնտեսական անկախությանն ու ձեռնարկատիրական նախաձեռնությունների առաջխաղացմանը։ Ծրագրի շրջանակում դրամաշնորհային աջակցություն է ստացել 37 կին՝ ինչպես արդեն գործող բիզնեսների զարգացման և ընդլայնման, այնպես էլ նոր ձեռնարկատիրական նախաձեռնությունների մեկնարկի նպատակով։ Շահառու կանանց ձեռնարկատիրական գործունեությունն ընդգրկում է բազմազան ոլորտներ՝ գեղեցկության ծառայություններ, հրուշակագործություն, կարի արտադրություն, չրի պատրաստում, գյուղատնտեսություն և ագրոպարենային արտադրություն։
«Ստացված աջակցությունը կնպաստի աշխատանքային գործընթացների թեթևացմանը, ժամանակի և ռեսուրսների խնայողությանը, արտադրողականության բարձրացմանը և սեփական բիզնեսի հետագա զարգացմանը»,-ներկայացրեց Անահիտ Գևորգյանը։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս