Ուկրաինան հարվածներ է հասցրել Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների
Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կրասնոդարի երկրամասում գտնվող Աֆիպսկիի և Իլսկիի նավթավերամշակման գործարաններին: Լրատվամիջոցների տվյալով` դրանց տարածքում հրդեհներ են բռնկվել։ Տարածաշրջանային օպերատիվ շտաբի տվյալով` անօդաչուների հարվածների հետևանքով տուժել է չորս մարդ։
Աֆիպսկիի և Իլսկիի նավթավերամշակման գործարանները նախկինում ևս հայտնվել էին ուկրաինական անօդաչուների հարվածների թիրախում։
ԱՄՆ պատերազմի փոխնախարար Էլբրիջ Քոլբին ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի խորքերն ուղղված հարվածները չեն օգնում կանգնեցնել ռուսական ուժերի հարձակումը և մոտեցնել պատերազմի ավարտը, այլ միայն ամրապնդում են Կրեմլի պատրաստակամությունը հետագա էսկալացիայի համար:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, անդրադառնալով այդ քննադատությանը, հորդորել է քննադատել Ռուսաստանի հարվածներն ուկրաինական էներգետիկ, ջրամատակարարման և ջեռուցման համակարգերին:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Քոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան
Արհեստական բանականության օրեր 2026
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը
Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան