Հայտնաբերվել է առանց ձմեռային և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերով 3896 ավտոմեքենա (տեսանյութ)
Նոյեմբերի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3492 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 182 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 123 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 107 անձ։
Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 22, չամրակապված վարելու՝ 1195, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 330, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 138, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 59 և 1146 այլ իրավախախտում։ 138 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 88-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 19-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 21-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 959-ը՝ առանց ձմեռային և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 88 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 17172 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 228 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 719 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 413 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 90, չամրակապված վարելու՝ 2742, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 366, վարելու ընթացքում ծխելու՝ 761, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 1198, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 107, արագության գերազանցման՝ 2222 և 6753 այլ իրավախախտում։ 212 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 860-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 143-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 280-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 2937-ը՝ առանց ձմեռային և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 31 անձ։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջ