Լեհաստանի օդային տարածքում հայտնաբերվել են ռուսական հրթիռների մնացորդներ
ՆԱՏՕ-ն թույլատրել է վաղ նախազգուշացման և վերահսկման համակարգով ինքնաթիռի տեղակայումը Լեհաստանում՝ երկրի օդային տարածքում ռուսական թևավոր հրթիռների հայտնվելու միջադեպից հետո։ Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին այս մասին հայտարարել է նոյեմբերի 23-ին՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի դեսպանների արտահերթ նիստից հետո։
Որոշման հիմքում նոյեմբերի 20-ի միջադեպն է, երբ Լեհաստանի օդային տարածքի խախտումից հետո երկրի հարավարևելյան շրջաններում հայտնաբերվել և նույնականացվել են ռուսական Х-101 տիպի երեք թևավոր հրթիռների մնացորդներ։
Միջադեպից հետո Վարշավան դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ լրացուցիչ ռազմական աջակցության և հակաօդային պաշտպանության միջոցների տրամադրման խնդրանքով։
Զալևսկու խոսքով՝ AWACS համակարգով ինքնաթիռի տեղակայումը զգալիորեն կբարձրացնի Լեհաստանի՝ օդային սպառնալիքները հայտնաբերելու և դրանց արձագանքելու կարողությունները։ Միաժամանակ ուսումնասիրվում է լրացուցիչ ռազմական ուժեր տեղակայելու հնարավորությունը։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը միջադեպը որակել է որպես հավանաբար կանխամտածված սադրանք։ Մինչդեռ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նշել է, որ միջադեպի դիտավորության հարցը դեռևս պարզված չէ։
Տեղի ունեցածը նոր մտահոգություններ է առաջացրել ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների՝ դաշինքի տարածք հնարավոր տարածման վերաբերյալ։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունը
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջ