Բարսելոնայի ղեկավարությունը դժգոհ է Ֆլիկից
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը դժգոհ է նրանից, թե ինչպես է «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարգավորում իր խաղացողների ծանրաբեռնվածությունը։
Ինչպես հայտնում է Barça Universal-ը՝ հղում անելով El Pais-ին, ակումբի ղեկավարների անհանգստության առիթ է դարձել կենտրոնական կիսապաշտպան Ռոդրիի մկանային վնասվածքը։ Կատալոնական ակումբի ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ գերմանացի մասնագետն այնքան էլ ճիշտ չի բաշխում խաղաժամանակը ֆուտբոլիստների միջև, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների։
Մասնավորապես, «Բարսելոնայում» մտահոգված են կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսիի վիճակով՝ համարելով, որ մարզչական շտաբը նրան չափազանց շատ է ծանրաբեռնում։ Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը դեռևս չի հայտնել Ֆլիկին իր մտահոգության մասին, սակայն դժգոհության վերաբերյալ լուրերն այնուամենայնիվ հասել են գերմանացի մասնագետի ականջին։
Չորեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին, իսպանական ակումբը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում արտագնա հանդիպում կանցկացնի ադրբեջանական «Սաբահի» հետ։


















































Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ԱՄՆ-ն հետաքննում է Nvidia-ի չիպերի՝ Չինաստան մատակարարումները
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվն ընդլայ...
Total Chess World Championship Tour Pilot 2026 խաղային օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով
Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. Ավինյան
Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA
Գործարկվել է Ուսուցչի ԱԲ ուղեցույց պորտալը
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել
Ճապոնիան դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին վճռական բողոք է ներկայացրել