Եթե Ուկրաինան դառնար ՆԱՏՕ-ի անդամ դեռ 2008-ին, պատերազմը, հավանաբար, հնարավոր կլիներ կանխել. Մերց
Եվրոպան պատրաստ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերը Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ ակնկալվում է, որ խորհրդականների մակարդակով խաղաղ բանակցությունները կվերսկսվեն մոտ ապագայում։ Դրանց կարող են մասնակցել Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները: Կանցլերը չի բացառել, որ հանդիպումը կարող է կայանալ Աբու Դաբիում:
«Հուսով ենք՝ ռուսական կողմը նույնպես պատրաստակամություն կհայտնի մասնակցելու բանակցություններին, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միացյալ Նահանգների հետ», - հավելել է Մերցը։
Նաև, նրա համոզմամբ, եթե Ուկրաինան դառնար ՆԱՏՕ-ի անդամ դեռ 2008 թվականին, այս պատերազմը, հավանաբար, հնարավոր կլիներ կանխել:
Մարկ Ռյուտեն էլ հայտարարել է, որ Եվրոպայում տեղի ունեցող յուրաքանչյուր միջադեպին ի պատասխան՝ հարկավոր է ավելացնել Ուկրաինային աջակցությունը:
Դաշինքը մեկնաբանել է ռուսական ԱԹՍ-ների և հրթիռների կողմից Լեհաստանի և եվրոպական այլ երկրների օդային տարածքի խախտման դեպքերը: ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը նշել է, որ դիտարկում են Եվրոպայում լրացուցիչ ուժեր տեղակայելու հարցը։ ՆԱՏՕ-ն արդեն հավանություն է տվել օդային վաղ նախազգուշացման և կառավարման ինքնաթիռի տեղակայմանը։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Էլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)
Եթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող է
Հայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)