Միայն հոկտեմբեր ամսին Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 153 բալիստիկ հրթիռ
Ռուսաստանն այժմ յուրաքանչյուր հինգ ժամը մեկ բալիստիկ հրթիռ է արտադրում և շարունակում է արագացնել արտադրության տեմպերը. հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Եվգենի Խմարան՝ Բեռլինում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 72-րդ տարեկան նստաշրջանի ընթացքում։
Նրա խոսքով՝ միայն հոկտեմբեր ամսին Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 153 բալիստիկ հրթիռ։
Խմարան նշել է, որ Ռուսաստանի հիմնական թիրախներն են խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ Մոսկվան հետևողականորեն ոչնչացնում է նաև Ուկրաինայի էներգետիկ համակարգը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել է նաև ռուսական անօդաչու թռչող սարքերի կիրառման կտրուկ աճի մասին։ Եթե տարեսկզբին Ռուսաստանն ամսական արձակում էր 300-ից պակաս ռեակտիվ շարժիչով ԱԹՍ, ապա հոկտեմբերին դրանց թիվը գերազանցել է 4 հազարը։
Խմարան անդրադարձել է նաև հանգստյան օրերին Ուկրաինայի ուղղությամբ իրականացված զանգվածային հարձակմանը, որի ընթացքում, օգտագործվել է 404 անօդաչու թռչող սարք և 111 հրթիռ, որոնցից 27-ը՝ բալիստիկ։
Նախարարի խոսքով՝ Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել ռուսական հրթիռային կայանքներին և պաշտպանական արդյունաբերության գործարաններին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ երկրի առաջնահերթ կարիքը շարունակում է մնալ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի ապահովումը։


















































Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
ԱՄՆ-ն հետաքննում է Nvidia-ի չիպերի՝ Չինաստան մատակարարումները
Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել
Total Chess World Championship Tour Pilot 2026 խաղային օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվն ընդլայ...
Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. Ավինյան
Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան
Գործարկվել է Ուսուցչի ԱԲ ուղեցույց պորտալը