Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. Ավինյան
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ մայրաքաղաքում այժմ գործում են «փաստացի սահմանափակումներ»՝ նկատի ունենալով, որ ամեն օր պիկ ժամերին ճանապարհները խցանված են։ Ըստ նրա՝ դրա հիմնական պատճառը «ավտոմեքենաների աննորմալ քանակն է եւ տարբեր վարորդների որոշ դեպքերում անկանոն վարելու ձեւերը, կանոնները խախտելը, որը բերում է շղթայաձեւ խցանումների»։
Երեւանի քաղաքապետը նշել է, որ քաղաքում առավելությունը տրվելու է հասարակական տրանսպորտին։ «Հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր եւ տարբեր ուղղություններով հանրային տրանսպորտը պետք է կարողանա անխոչընդոտ երթեւեկել` ունենալով առավելություն բոլոր մնացյալ տրանսպորտային միջոցների նկատմամբ ու մասնավորապես մարդատար ավտոմեքենաների նկատմամբ»,- ասել է Տիգրան Ավինյանը։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Քոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան
Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
100 գաղափար Հայաստանի համար
ԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախ...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի