Ավտովթարների հետևանքով 9 ամսում մահացել է 12 անչափահաս, վիրավորվել՝ 700
2026 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում մինչև 18 տարեկանների մասնակցությամբ ավտովթարների և պատահարների հետևանքով արձանագրվել է 12 մահվան դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է նաև նույն տարիքային խմբի 700 վիրավորման դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից:
Նախորդող երկու տարիների համեմատ պատկերը փոքր-ինչ այլ է: 2024 թվականին արձանագրված ավտովթարների արդյուքնում արձանագրվել է 19 մահվան և 629 վիրավորման դեպք: 2025 թվականին՝ 21 մահվան և 928 վիրավորման դեպք:
Նախարարությունից նաև նշում են, որ ոստիկանության պարեկային ծառայության համապատասխան ծառայողների կողմից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար 2026 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը կազմվել են 10844 արձանագրություններ և համապատասխան որոշումներ: 2024 թվականին կազմված արձանագրությունների թիվը եղել է 5451, իսկ 2025 թվականին՝ 11198:
Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելու դեպքում սահմանվում է 5000 դրամ տուգանք, ինչը տարածվում է նաև քարսիթ չունենալու վրա:
Հիշեցնենք, որ նոյմբերի 18-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներում խստացումներ իրականացնելու նախագիծը: Ի թիվս այլ առաջարկների նախագծով նախատեսվում է նաև խստացնել մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար սահմանված տուգանքները՝ այն 5000 դրամից դարձնելով 20000 դրամ:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Քոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան
Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
100 գաղափար Հայաստանի համար
ԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախ...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի