Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի տեմպն արագացել է Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրերը Երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքները Եվրոպական ակումբային ֆուտբոլում պատմական փոփոխություն է սպասվում Իրանը հարվածել է Քուվեյթին եւ Բահրեյնին, կոալիցիան՝ Եմենի հութիներին Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է Ամին Հոսեյն Ռահիմիի հետ Human. 2026 թվականի տարվա բառ Վթարային ջրանջատում Ծաղկաձորում նոյեմբերի 19-ին Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին (տեսանյութ) 2026-ի ավարտին Կառավարության պարտքը նախորդ տարվա համեմատությամբ կնվազի 0,2 տոկոսային կետով

Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի տեմպն արագացել էՔննարկվել են Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրերըԵրիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքներըԵվրոպական ակումբային ֆուտբոլում պատմական փոփոխություն է սպասվումԻրանը հարվածել է Քուվեյթին եւ Բահրեյնին, կոալիցիան՝ Եմենի հութիներինՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է Ամին Հոսեյն Ռահիմիի հետHuman. 2026 թվականի տարվա բառ Վթարային ջրանջատում Ծաղկաձորում նոյեմբերի 19-ինԿոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին (տեսանյութ)2026-ի ավարտին Կառավարության պարտքը նախորդ տարվա համեմատությամբ կնվազի 0,2 տոկոսային կետովNvidia ղեկավար գտնելու համար խորհուրդը մասնագիտացված ընկերություն է վարձել Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԱվիավթար` ՌԴ Կեմերովոյի մարզում Ուկրաինան հարվածներ է հասցրել Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարաններիՌոբերտ Ֆիցոյի հրաժարականի պահանջով Սլովակիայում ցույցեր են անցկացվել Շենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ռուսաստանը չինական Yunze Capital-ի հետ երկարաժամկետ համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերելApple- ը բացառում է, որ իր համակարգերի խափանումների պատճառը կարող է կիբերհարձակումը լինելԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (տեսանյութ)ՄԻՊ ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպայի խորհրդի միջոցառմանըՓրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհըՊուտինի պատերազմական մեքենայի համար ընթացիկ տարին աղետալի է եղելՍպասվում են տեղումներՄարդիկ մտահոգված են, որ այդ իրադարձությունները կարող են որևէ դավադրության մաս կազմել Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքՔննարկվել է երթևեկության անվտանգության ապահովմանն ու խցանումների կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթըԱՄՆ-ն հետաքննում է Nvidia-ի չիպերի՝ Չինաստան մատակարարումներըԳործարկվել է Ուսուցչի ԱԲ ուղեցույց պորտալըԽորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվն ընդլայնելու նախագիծըՊուտինը հույս ունի, որ Դոնալդ Թրամփի եւ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպումը մեծ օգուտ կտաՀայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ) 18.11.2026Total Chess World Championship Tour Pilot 2026 խաղային օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովՀՀ գազամատակարարման համակարգի օբյեկտներն ամբողջությամբ պատրաստ են աշուն-ձմեռ 2026–2027 թթ. ժամանակահատվածինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի վերաբերյալ հարցերը կվերանայվենՀարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆ-ը մանրամասներ է հայտնելՃապոնիան դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին վճռական բողոք է ներկայացրելԱմերիկյան ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Ղեշմ կղզուն. Tasnim Վեոլիա Ջուր ընկերությունն ավարտել է իր սպասարկման տարածքի խնդրահարույց ջրագծերից մեկի նորոգումըԵրեւանում մեկնարկում է է Հայաստանի հոկեյի առաջնության նոր մրցաշրջանըՄերիդիան էքսպո կենտրոնում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի DigiTec 2026 միջազգային տեխնոլոգիական միջոցառումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԵվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTAԿանանց տնտեսական հզորացում Հարավային ԿովկասումՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՄեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունը
Հայաստան

Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրերը

ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ, որի առանցքում որոշ ապրանքային խմբերի համար իրականացվող նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերի վերաբերյալ քննարկումն էր։ Նիստին մասնակցել են Հասարակական խորհրդի անդամները և ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև «Ի-Մարկ» ՍՊԸ-ի տնօրենը:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից 2026 թ․ հոկտեմբերի 29-ին ընդունված մի շարք որոշումներով հաստատված Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրերը։ Փորձնական ծրագրերի նպատակն է գնահատել ապրանքների նույնականացման միջոցներով մեխանիզմների կիրառելիությունը, փորձարկել տեղեկատվական համակարգի աշխատանքը և կատարելագործել ապրանքների հետագծելության և վերահսկողության գործընթացները։ Անդրադարձ է կատարվել ընդունված որոշումներով սահմանված փորձնական ծրագրերի շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորվող հիմնական ապրանքախմբերին, որոնք են․

  • սննդամթերքը և հրուշակեղենը՝ որոշ սառեցված ապրանքները, կիսապատրաստուկները, թխվածքաբլիթները և ալյուրից պատրաստված այլ արտադրատեսակները,
  • բնական մորթուց արտադրատեսակները՝  բնական մորթուց հագուստը, հագուստի պարագաները և այլ արտադրատեսակները,
  • պիրոտեխնիկական արտադրանքը և հրդեհային անվտանգության սարքավորումները, ինչպես նաև խաղալիքներն ու որոշ հեծանիվները,
  • բժշկական արտադրատեսակները՝ որոշ դեղագործական նյութերը, հակաբիոտիկները, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցները, բժշկական ձեռնոցները, վիրակապական նյութերը, հագուստը, ապակե սրվակները, լաբորատոր սպասքը, հաշմանդամային սայլակները, ակնոցներն ու ոսպնյակները, բժշկական, վիրաբուժական և ռենտգենյան ապարատները, բժշկական կահույքը և այլ արտադրատեսակները,
  • կոշկեղենը, լուսանկարչական ապարատները և տան որոշ պարագաները, ներառյալ՝ սփռոցները, անձեռոցիկները և որոշ փոշեցիրները,
  • ավտոպահեստամասերը և անվադողերը, ներառյալ՝ ապակիները, ֆիլտրերը, արգելակային համակարգերի մասերը և այլ արտադրատեսակները։

Կարևորելով պետություն-հասարակություն արդյունավետ երկխոսությունը՝ քննարկման շրջանակում վեր են հանվել փորձնական ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները և հարցերը։ Ակտիվ քննարկում է ծավալվել նաև բարձրացված խնդիրների հաղթահարման ուղիների և լուծումների շուրջ։ Խորհրդի անդամները հանդես են եկել կառուցողական առաջարկներով և դիտարկումներով։

Միաժամանակ, կարևորվել է տնտեսվարողների մասնակցությունը փորձնական ծրագրերին, որն իրականացվում է կամավոր հիմունքներով, ինչպես նաև նրանց գործունեության, մասնավորապես, փորձնական ծրագրերի շրջանակում ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման ընթացքում, առաջացած խնդիրների հավաքագրումը և Կոմիտեին ներկայացումը։

Անդրադարձ է կատարվել փորձնական ծրագրերի իրականացման ժամկետին, որը նշված ապրանքախմբերի համար՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ է։

Ընդգծվել է նաև Կոմիտեի կողմից փորձնական ծրագրերի ավարտից հետո ծրագրերի գնահատման արդյունքների ամփոփումն ու 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացումը՝ հետագա որոշումների կայացման նպատակով։

ՊԵԿ-ը հորդորում է նշված ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին՝ միանալ փորձնական ծրագրերին՝ կարևորելով ընթացիկ խնդիրների դուրս բերումը փորձնական ծրագրերի իրականացման ժամանակահատվածում։