Ինչո՞ւ են ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թանկ գներով ձեռք բերել սովորական հենասյուները. Ալեքսանյան
Քիչ առաջ մենք լսեցինք հաղորդում հանցագործության մասին՝ մասնավորապես այն մասին, որ ՀՀ պետական բյուջեից Ղարաբաղին տրված գումարները փաստորեն թալանվել են: Պնդում եմ, որ իրավապահ համակարգը պետք է զբաղվի այս հարցով և տեսնի, թե ովքեր են այդ թալանողները: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթին:
Ալեքսանյանը նաև առաջարկեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հաշվարկ կատարել ու հասկանալ, թե ինչու են ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թանկ գներով ձեռք բերել սովորական հենասյուները:
«Եթե ինչ-որ մի բարերարի պատկանող ընկերություն Հանրապետության բոլոր քաղաքացիներին մենաշնորհով ինչ-որ բան է մատակարարում, օրինակ էլեկտրաէներգիա, հետո այդ սպառողների վճարած գումարով գնում է հենասյուն, որի համար վճարում է 100 հազար դրամ՝ իրեն փոխկապակցված ընկերությանը, հետո այդ կառավարումը փոխվում է ու պարզվում է, որ այդ նույն սյունը կարելի էր գտնել 50 հազար դրամով: Որքա՞ն է կազմում չարաշահումը մեկ սյան մեջ, եթե սյուների թիվն էլ 100 հազարից ավել է որպես այդպիսին: Ըստ ձեզ ի՞նչ ֆինանսական միջոցների ու որքան չարաշահման մասին է խոսքը»,-հարցրեց ԱԺ նախագահի տեղակալը:
Նախարար Հովհաննիսյանն էլ պատասխանելով հարցին նշեց, որ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները ունեն ներդրումային պարտավորություններ և այստեղ կարող է լինել հստակ մոտիվ` ուռճացնելու ներդրումների չափը, որպեսզի իրականում այդքան ներդրում չարվի:
Ալեքսանյանն էլ արձագանքում նշեց. «Երբ որ հարցրեցին Ղազինյանին, և ՀԷՑ-ին, թե էտ ո՞նց եք հաջողեցրել 50 հազարանոց հենասյունը գնել 100 հազար դրամով, ասում է՝ փոխադրումն էլ մեջն է մտել: Հիմա ես հարցրել եմ, հետաքրքրվել եմ, ու մտածում եմ մի բեռնատարը կարողանում է տեղափոխել 20 հատ հենասյուն, ամեն մի հատ հենասյան տեղափոխումը արժենում է 50 հազար դրամ: Էտ 1 մլն դրամով ՀՀ տարածքում էտ ի՞նչ փոխադրումներ եք անում: Հարցրեցի, ասեցի այդ մի ֆուռը, որ երևանից քշում հասցնում եք Մոսկվա, որքա՞ն փող եք վերցնում, բանից պարզվեց 2000 դոլարի կարգի, մի այդքան էլ այս մարդկանց վրա արժեցել է այդ հենասյուները Երևանից-Կոտայք տեղափոխելը»:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Քոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան
Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
100 գաղափար Հայաստանի համար
ԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախ...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի