COP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարը (ֆոտոշարք)
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիսավոր բացեցին COP17-ի Կապույտ գոտում Հայաստանի ազգային տաղավարը։
Նախարարությունից հայտնում են՝ առանձնահատուկ պատիվ էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացնել Հայաստանը՝ իր հարուստ ու բազմազան բնաշխարհով, հազարամյա պատմությամբ, մշակութային ժառանգությամբ և ազգային ինքնությամբ։
Տաղավարում մեկտեղվել է այն ամենը, ինչով առանձնահատուկ է Հայաստանը՝ բնության բացառիկ գեղեցկությունը, պատմամշակութային հարուստ ժառանգությունը, դարերի ընթացքում ձևավորված ավանդույթներն ու արժեքները։
Համաժողովի ընթացքում Հայաստանի ազգային տաղավարը կդառնա մեր երկիրը միջազգային հանրությանը ներկայացնելու, Հայաստանի բնության ու մշակույթի հարստությունը բացահայտելու, ինչպես նաև նոր կապեր հաստատելու և համագործակցության հնարավորություններ ստեղծելու կարևոր հարթակ։
Սա ևս մեկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու Հայաստանը՝ որպես հարուստ բնությամբ, ինքնատիպ մշակույթով և պատմական ժառանգությամբ երկիր, որը հյուրընկալում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված համաշխարհային կարևորագույն համաժողովներից մեկը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքից