Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր Սարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համար Թող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ Մաթևոսյան Կոբախիձեն ժամանել է Հայաստան` մասնակցելու COP 17-ին ՆԳՆ Փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը Շվեյցարիայում մասնակցել է EU MODEX դաշտային վարժանքին (տեսանյութ) Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել. Անտոնիու Գուտերեշ Մի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվի Կսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգ Որ մարդիկ իրենց տուն գնալու համար ստիպված չլինեն սահմանը հատել (տեսանյութ) Լոռու մարզի քրեական ոստիկանները 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերել

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումըՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատորՍարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարԹող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ ՄաթևոսյանԿոբախիձեն ժամանել է Հայաստան` մասնակցելու COP 17-ինՆԳՆ Փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը Շվեյցարիայում մասնակցել է EU MODEX դաշտային վարժանքին (տեսանյութ)Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել. Անտոնիու ԳուտերեշՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՈր մարդիկ իրենց տուն գնալու համար ստիպված չլինեն սահմանը հատել (տեսանյութ)Լոռու մարզի քրեական ոստիկանները 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՀարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անումԴրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվիՏնտեսվարողներին հոկտեմբերին ևս արտահանման աջակցություն կտրամադրվիԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջՌուսաստանը Թրամփի ուղի նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. ԼավրովՉի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական կառույց լինի (տեսանյութ)Համարանիշերի ցանկում կներառվի XYZ թվերի համադրությամբ նոր ձևաչափԳոլառատ հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվել նաև մամուլի ասուլիսների ժամանակՀայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն. Գուտերեշը՝ COP17-ի կազմակերպման մասինԵԱՀԿ-ն փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ (տեսանյութ)Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԵս սրտի օլիգարխ չունեմ (տեսանյութ)Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ ԲաղաՄոլդովական փողոցում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԸնտանեկան բռնության դեմ պայքարը՝ նոր գործիքակազմովՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն ապահովում են COP17-ի անվտանգ ընթացքըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. ՏոկաևՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՀնարավոր չէ տունը տանիքից սկսել՝ այն կառուցվում է հիմքիցՍամվել Թադևոսյանը՝ Golden Globes-ի Beacon Award մրցանակակիրՀոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումներիԴարձի՛ր կամավոր. Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտերԲնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. ԱվանեսյանՄարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալՏանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությունԱՄՆ-ի 72 պաշտոնաթող զինվորականներ բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանըՍիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած 44-ամյա տղամարդունՀրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված հրդեհըCOP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու է պետբյուջե. ՓաշինյանԴեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. ՀարիսՌուբեն Ռուբինյանը հանդիպել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի հետBitcoin-ի գինը կտրուկ նվազել է COP17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է, Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ դեռևս հաստատում չկաՍահմանի երկու կողմերում էլ անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն (տեսանյութ)Չարենցի, Նար-Դոսի, Խորենացու փողոցները փողոց չեն (տեսանյութ)Վինիսիուսը դժգոհություն է հայտնել Ժոզե Մոուրինյուի որոշման կապակցությամբ
Տեսանյութեր

ՆԳՆ Փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը Շվեյցարիայում մասնակցել է EU MODEX դաշտային վարժանքին (տեսանյութ)

Հոկտեմբերի 6–9-ը Շվեյցարիայում՝ Ժնևի մերձակայքում գտնվող EPES որոնողափրկարարական վարժահամալիրում, անցկացվել է EU MODEX միջազգային դաշտային վարժանքը, որին 55 ծառայողի կազմով մասնակցել է INSARAG-ի արտաքին որակավորումն անցած հայկական քաղաքային որոնողափրկարարական միջազգային թիմը։

Մինչ Շվեյցարիա մեկնելը ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հանդիպել է անձնակազմի հետ, անցկացրել հրահանգավորում և տվել համապատասխան հանձնարարականներ՝ շեշտելով առաջիկա վարժանքին պատասխանատու և կազմակերպված մասնակցության կարևորությունը։

Վարժանքին մասնակցել են նաև Հունաստանի, Իտալիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի և Բելգիայի որոնողափրկարարական թիմերը։ Միջազգային ձևաչափով անցկացված վարժանքը մասնակիցներին հնարավորություն է ընձեռել կատարելագործելու համատեղ գործողությունների պլանավորման և իրականացման հմտությունները, փոխանակելու մասնագիտական փորձը և ամրապնդելու փոխգործակցությունը գործընկեր կառույցների հետ։

52 ժամ տևած վարժանքի ընթացքում հայկական թիմը ցուցադրել է INSARAG-ի չափանիշներին համապատասխան մասնագիտական պատրաստվածություն և կարողություններ՝ իրականացնելով պայմանական աղետի գոտու հետախուզման, տուժածների հայտնաբերման և փրկարարական աշխատանքներ։

Ըստ սցենարի՝ հայկական թիմի հետախուզական խումբը մեկնել է պայմանական աղետի գոտի, իրականացրել տարածքի հետախուզում և հայտնաբերել տուժածների։ Խումբը սահմանված ձևաչափով հավաքագրել է անհրաժեշտ տեղեկությունները և փոխանցել պայմանական աղետի կառավարման կենտրոն, որտեղից էլ ստացված տվյալների հիման վրա համապատասխան որոնողափրկարարական խմբեր ուղղորդվել են պայմանական դեպքի վայր։

Փլուզված բազմաբնակարան շենքի բնակիչներից մեկը փրկարարներին տեղեկացրել է, որ իր կինը և այլ անձինք շենքի ներսում են։ Հնարավոր տուժածներին հայտնաբերելու և նրանց տեղորոշելու նպատակով հայկական թիմը համագործակցել է միջազգային գործընկերների հետ՝ որոնողական աշխատանքներում ներգրավելով հատուկ վարժեցված որոնողափրկարարական շուն։

Իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայկական թիմը փլատակներից դուրս է բերել պայմանական տուժածներին՝ ցուցադրելով բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու, մասնագիտական միջոցներն ու սարքավորումները կիրառելու և միջազգային գործընկերների հետ համակարգված աշխատելու կարողությունները։

«Վարժանքը թույլ տվեց համագործակցել մեր արտասահմանյան գործընկերների հետ, որպեսզի հարկ եղած դեպքում մեծ աղետների ժամանակ աշխատենք մեկ լեզվով։ Վարժանքն ինքնին շատ բարդ էր, կարծես եղանակային պայմանները նույնպես բարդացրել էին, որովհետև աշխատում էինք անձրևի տակ 52 ժամն էլ անձրև տեղաց։ Եվ շատ կարևոր էր, որ բարդ իրավիճակներում տղաները կարողացան այդ ամեն ինչի տակից պատվով դուրս գալ»,- նշում է ՓՈւՎ ՀՆՓԱԻԿ 2-րդ ջոկատի հրամանատար Համբարձում Վարտումյանը։

Վարժանքն ավարտվել է փակման հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում մասնակից երկրների թիմերին, այդ թվում՝ հայկական թիմին, հանձնվել են մասնակցությունը հավաստող վկայականներ։

ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանի խոսքով՝ վարժանքը լավագույն հնարավորություն էր 2028 թվականին նախատեսված հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վերաորակավորմանն ընդառաջ միջազգային հարթակում ցուցադրելու թիմի մասնագիտական հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև ուսումնասիրելու և յուրացնելու միջազգային լավագույն փորձը՝ այն հետագայում վերաորակավորման վարժանքի ընթացքում կիրառելու նպատակով։

Վարժանքն անցկացվել է Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի (UCPM) շրջանակում՝ Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության համակարգմամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։