Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ընտանեկան բռնության դեմ պայքարը՝ նոր գործիքակազմով ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն ապահովում են COP17-ի անվտանգ ընթացքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. Տոկաև Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Հնարավոր չէ տունը տանիքից սկսել՝ այն կառուցվում է հիմքից Սամվել Թադևոսյանը՝ Golden Globes-ի Beacon Award մրցանակակիր Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումների Դարձի՛ր կամավոր. Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտեր Բնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար  Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. Ավանեսյան Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ Տանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրություն

Ընտանեկան բռնության դեմ պայքարը՝ նոր գործիքակազմովՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն ապահովում են COP17-ի անվտանգ ընթացքըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. ՏոկաևՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՀնարավոր չէ տունը տանիքից սկսել՝ այն կառուցվում է հիմքիցՍամվել Թադևոսյանը՝ Golden Globes-ի Beacon Award մրցանակակիրՀոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումներիԴարձի՛ր կամավոր. Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտերԲնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. ԱվանեսյանՄարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալՏանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությունԱՄՆ-ի 72 պաշտոնաթող զինվորականներ բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանըՍիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած 44-ամյա տղամարդունՀրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված հրդեհըCOP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու է պետբյուջե. ՓաշինյանԴեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. ՀարիսՌուբեն Ռուբինյանը հանդիպել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի հետBitcoin-ի գինը կտրուկ նվազել է COP17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է, Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ դեռևս հաստատում չկաՍահմանի երկու կողմերում էլ անկլավներ/էքսկլավներ չպետք է լինեն (տեսանյութ)Չարենցի, Նար-Դոսի, Խորենացու փողոցները փողոց չեն (տեսանյութ)Վինիսիուսը դժգոհություն է հայտնել Ժոզե Մոուրինյուի որոշման կապակցությամբՊակիստանի մասնավոր դպրոցի տանիքի փլուզման հետևանքով մարդիկ են զոհվելԹումո. Գյումրու շուկա և խոհարարական դպրոցՉինական DeepSeek նեյրոցանցի աշխատանքը մի քանի ժամով խափանվել էՃամբարակի համայնքային ոստիկանները հանդիպումներ են ունեցել մանկավարժների և դպրոցականների հետ15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամՄեր երկաթուղին պետք է լինի մրցունակՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԻմ ամենակարևոր անելիքը համարում եմ մինչև 2031 թվականը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումըՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Սառնաղբյուրում Երիտասարդական տարածք է բացվել (տեսանյութ)Աշխարհը հետ է մնում բնության պահպանման նպատակներից Կայմաճոպանավոր կամուրջ՝ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջևՄարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՆիկոլ Փաշինյանը անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներինԿառավարությունն ընդունեց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծըՀոկտեմբերի 15-ը ձեռքերը լվանալու համաշխարհային օրՌուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսվելու ենԻնձ համար գլխավորն այն է, որ թիմը խաղա այնպես, ինչպես մենք ենք ուզումNetflix-ի կրճատումները կապված են կազմակերպչական փոփոխությունների հետՀրազդանի համայնքային ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստը (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում (տեսանյութ)Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը ՀայաստանԻջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանՉինաստանի արտաքին գործերի նախարարը Ադրբեջան է ժամանել աշխատանքային այցովՀռոմի պապի առողջական վիճակը բարելավվում է
Հայաստան

Տանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ապարանի արվեստի դպրոցում ներկա է եղել եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությանը։ Կինոդիտումը կազմակերպվել է ազգային փոքրամասնությունների «Տանիքը՝ Հայաստան» փառատոնի շրջանակում, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ալագյազի համայնքապետ Ջասմ Մախմուդովը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի, ինչպես նաև եզդիական համայնքի ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում նշել է, որ «Տանիքը Հայաստան» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին՝ Ազգային փոքրամասնությունների օրվա շրջանակում։

«Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս կինոյի միջոցով ավելի լավ ճանաչելու Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին՝ բացահայտելով համայնքների գործունեությունը, ինչպես նաև մեր երկրում ապրող ժողովուրդների պատմությունը, մշակույթը, ինքնությունն ու կենսակերպը։ Առանձնակի կարևորություն ունի ծրագրի ապակենտրոնացված ձևաչափը և մշակութային միջոցառումների կազմակերպումը մարզերում, որը նախարարության ընդհանուր քաղաքականության կարևոր ուղղություններից է։ «Այս խոսքերն առանձնահատուկ վստահությամբ եմ ասում Ապարանում, որն իր օրեցօր զարգացող և ավելի գրավիչ դարձող միջավայրով կարող է օրինակելի լինել մեր բազմաթիվ բնակավայրերի ու քաղաքների համար»,- նշել է նախարարը՝ կարևորելով վերականգնվող և նոր հիմնադրվող մշակութային և երիտասարդական միջավայրերում տարբեր միջոցառումների շարունակականության ապահովումը։

Անդրադառնալով «Տանիքը Հայաստան» կինոծրագրին՝ նա կարևորել է ստեղծագործականության դերը հասարակության զարգացման գործում՝ հատկապես շեշտելով երեխաների ստեղծագործ ներուժի բացահայտման և խթանման անհրաժեշտությունը։ Նախարարի խոսքով՝   պետական և համայնքային տարբեր ծրագրերի շրջանակում ստեղծվող միջավայրերն ու տարածքները միտված են ստեղծագործական գործունեության խրախուսմանը, հանրային կյանքի ակտիվացմանը։

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը նաև ծանոթացել է Ապարան քաղաքի բարեկարգման աշխատանքներին և այցելել՝ նոր կառուցված այգի, որն արդեն դարձել է բնակիչների, այդ թվում՝ երեխաների ժամանցի և հանգստի վայր։

Կինոդիտման ավարտին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ևս խոսել է տպավորությունների մասին՝ նշելով, որ ֆիլմը բավականին հուզիչ և ազդեցիկ է: Նա նաև շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում անցկացվող «Տանիքը՝ Հայաստան» մեկամսյա կինոծրագիրը նվիրված է ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությանը, ինքնությանը և համայնքային կյանքին։ Կինոծրագիրը ներառում է 12 ցուցադրություն՝ ծրագրի պաշտոնական բացման ֆիլմը և Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների համայնքներին նվիրված 11 ֆիլմ, որոնք ներկայացնում են ՀՀ-ում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը, ավանդույթները, լեզուն, երաժշտությունը, ընտանեկան և համայնքային հարաբերությունները, պատմական հիշողությունն ու առօրյան։

Ծրագրի նպատակն է կինոյի միջոցով ստեղծել մշակութային ճանաչողության և կրթության հարթակ, նպաստել ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության ճանաչելիությանը, տարբեր համայնքների միջև երկխոսությանը և հասարակության ներսում փոխճանաչմանը։

Կինոցուցադրություններն անցկացվում են Երևանում, Արարատի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերում։