Աշխարհը հետ է մնում բնության պահպանման նպատակներից
Աշխարհի երկրները հետ են մնում բնության պահպանության՝ մինչև 2030 թվականը սահմանված նպատակներից։ Ներկայիս տեմպերով հնարավոր չի լինի պահպանության տակ վերցնել մոլորակի ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30 տոկոսը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով COP17-ին ընդառաջ հրապարակված գնահատականներին։
2022 թվականին ընդունված Կունմին-Մոնրեալի համաձայնագրով երկրները պարտավորվել էին մինչև 2030 թվականը պահպանության տակ վերցնել ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30 տոկոսը։
Սակայն հրապարակված գնահատականների համաձայն՝ ներկայիս պարտավորությունների կատարման դեպքում մինչև 2030 թվականը պահպանության տակ կլինի ցամաքային տարածքների և ներքին ջրերի շուրջ 27 տոկոսը՝ ներկայիս մոտ 20 տոկոսի փոխարեն։
Ծովային տարածքների դեպքում ցուցանիշն ավելի ցածր է։ Ներկայում պահպանության տակ է դրանց շուրջ 10 տոկոսը, իսկ մինչև 2030 թվականը նախատեսվում է ցուցանիշը հասցնել ընդամենը 12 տոկոսի։
Նպատակների իրականացման հիմնական խոչընդոտներից է նաև ֆինանսավորման պակասը։ Միաժամանակ, աշխարհում շարունակում են մեծ գումարներ ուղղվել բնությանը վնասող տնտեսական գործունեության խրախուսմանը։
Այս և կենսաբազմազանության պահպանությանն առնչվող այլ հարցեր կքննարկվեն հոկտեմբերի 19–30-ը Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովում՝ COP17-ում։
Համաժողովի ընթացքում առաջին անգամ կամփոփվի Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացը։ Մասնակից երկրները կգնահատեն ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և կքննարկեն մինչև 2030 թվականը սահմանված 23 նպատակներին հասնելու հետագա քայլերը։
Top News


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երկրորդ սերնդի մոլորակ
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ