Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար  Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. Ավանեսյան Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ Տանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրություն ԱՄՆ-ի 72 պաշտոնաթող զինվորականներ բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանը Սիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած 44-ամյա տղամարդուն Հրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված հրդեհը COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու է պետբյուջե. Փաշինյան Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի հետ Bitcoin-ի գինը կտրուկ նվազել է COP17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է, Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ դեռևս հաստատում չկա

Բնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. ԱվանեսյանՄարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալՏանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությունԱՄՆ-ի 72 պաշտոնաթող զինվորականներ բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանըՍիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած 44-ամյա տղամարդունՀրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված հրդեհըCOP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու է պետբյուջե. ՓաշինյանԴեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. ՀարիսՌուբեն Ռուբինյանը հանդիպել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի հետBitcoin-ի գինը կտրուկ նվազել է COP17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է, Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ դեռևս հաստատում չկաՍահմանի երկու կողմերում էլ անկլավներ/էքսկլավներ չպետք է լինեն (տեսանյութ)Չարենցի, Նար-Դոսի, Խորենացու փողոցները փողոց չեն (տեսանյութ)Վինիսիուսը դժգոհություն է հայտնել Ժոզե Մոուրինյուի որոշման կապակցությամբՊակիստանի մասնավոր դպրոցի տանիքի փլուզման հետևանքով մարդիկ են զոհվելԹումո. Գյումրու շուկա և խոհարարական դպրոցՉինական DeepSeek նեյրոցանցի աշխատանքը մի քանի ժամով խափանվել էՃամբարակի համայնքային ոստիկանները հանդիպումներ են ունեցել մանկավարժների և դպրոցականների հետ15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամՄեր երկաթուղին պետք է լինի մրցունակՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԻմ ամենակարևոր անելիքը համարում եմ մինչև 2031 թվականը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումըՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Սառնաղբյուրում Երիտասարդական տարածք է բացվել (տեսանյութ)Աշխարհը հետ է մնում բնության պահպանման նպատակներից Կայմաճոպանավոր կամուրջ՝ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջևՄարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՆիկոլ Փաշինյանը անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներինԿառավարությունն ընդունեց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծըՀոկտեմբերի 15-ը ձեռքերը լվանալու համաշխարհային օրՌուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսվելու ենԻնձ համար գլխավորն այն է, որ թիմը խաղա այնպես, ինչպես մենք ենք ուզումNetflix-ի կրճատումները կապված են կազմակերպչական փոփոխությունների հետՀրազդանի համայնքային ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստը (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում (տեսանյութ)Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը ՀայաստանԻջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանՉինաստանի արտաքին գործերի նախարարը Ադրբեջան է ժամանել աշխատանքային այցովՀռոմի պապի առողջական վիճակը բարելավվում էՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՄԻՊ ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցՌեալը կամային հաղթանակ կորզեց ՌոմայիցՄ-4, Երևան-Սևան ավտոճանապարհին վերանորոգվում են մետաղական արգելապատնեշներըԹզի մթերումից՝ արքայախնձորի աջակցության ակնկալիքՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնStarlink ընկերության կողմից կապի սահմանափակումը կրիտիկական սխալ էԿիպրոսի The Gallery 45 պատկերասրահում կցուցադրվեն ժամանակակից հայ արվեստագետների աշխատանքները
Սպորտ

Ինձ համար գլխավորն այն է, որ թիմը խաղա այնպես, ինչպես մենք ենք ուզում

ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրի «Յագելոնիա» – «Արարատ-Արմենիա» հանդիպմանն ընդառաջ կայացել է երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի նախախաղային մամուլի ասուլիսը։

Պորտուգալացի մասնագետը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով մրցակցի խաղաոճին, կադրային խնդիրներին և թիմի պատրաստվածությանը։

- «Յագելոնիան» նախորդ երեք հանդիպումներում պարտություն է կրել։ Արդյո՞ք այդ վիճակագրությունը «Արարատ-Արմենիային» դարձնում է առաջիկա դիմակայության ֆավորիտ։

- Այլ հանդիպումներում գրանցված պարտությունները կամ արդյունքները չեն կարող որևէ թիմի ֆավորիտ դարձնել մեկ ուրիշ խաղում։ Ուսումնասիրել եմ «Յագելոնիայի» ելույթները և կարող եմ ասել, որ նույնիսկ պարտված հանդիպումներում նրանք շատ մրցունակ են եղել ու լավ ֆուտբոլ են ցուցադրել։ Ընդհանուր առմամբ, մրցակիցը շատ լավ թիմ է, ունի հստակ խաղային ձեռագիր և որակյալ ֆուտբոլիստներ։ Ֆավորիտ դառնում են բուն հանդիպման ընթացքում՝ խաղադաշտում կայացրած ճիշտ որոշումների շնորհիվ։ Այս անկանխատեսելի մրցավեճում շատ կարևոր են լինելու մանրուքները՝ ստանդարտ դիրքերը, երկրորդ գնդակների համար պայքարն ու հակագրոհները, ինչպես եղավ «Սպարտայի» դեմ մեր առաջին խաղում։

- Ի՞նչ վիճակում են գտնվում վնասվածք ունեցող Էդգար Գրիգորյանն ու Բուենոն, և արդյո՞ք նրանք պատրաստ են խաղին։

- Բուենոն պատրաստ չէ առաջիկա հանդիպմանը. նա վնասվածք է ստացել հավաքականի ճամբարում և շարքից դուրս է մնացել մոտ երկու շաբաթով: Նա պարզապես թիմի հետ է, որպեսզի շարունակի մնալ բժշկական շտաբի վերահսկողության տակ։ Իսկ Էդգար Գրիգորյանն արդեն ապաքինվել է, և մեծ է հավանականությունը, որ նա պատրաստ կլինի խաղին։

- Երևանյան պարտությունից հետո ի՞նչ հոգեբանությամբ ու տրամադրվածությամբ եք ժամանել Լեհաստան, և ի՞նչ դասեր եք քաղել առաջին տուրի հանդիպումից:

- Այո՛, սա թիմի համար նոր փորձառություն է, բայց «Արարատ-Արմենիան» Եվրոպայում այնքան էլ նորեկ չէ, որքան կարող է թվալ. վերջին ինը տարիների ընթացքում ակումբը եվրագավաթային 35 հանդիպում է անցկացրել և տոնել 14 հաղթանակ: Այս առումով մենք որոշակի փորձ ունենք, թեև նման բարձր մակարդակում մրցելը նոր մարտահրավեր է։ Առաջին խաղից հետո մենք, բնականաբար, դասեր քաղել ենք՝ հատկապես մանրուքների մասով:

Գտնում եմ, որ «Սպարտայի» դեմ շատ լավ խաղ ենք անցկացրել, պարզապես թերացել ենք առանձին դետալներում՝ պրեսինգ, առաջին և երկրորդ գնդակներ, օդային պայքար, ստանդարտներ։ Աշխատել ենք այդ ամենը շտկելու ուղղությամբ և հուսով եմ, որ առաջիկա խաղում այդ բացթողումներն արդեն ուղղված կլինեն։

Եվրոպա լիգան շատ ուժեղ մրցաշար է, իսկ մեր մրցակիցը՝ շատ լավ թիմ: Այն, որ նրանք երեք խաղ անընդմեջ պարտվել են, ինձ համար ոչնչի մասին չի խոսում։ Նախորդ մրցաշրջաններում ևս «Յագելոնիան» շատ մրցունակ է եղել, և չնայած մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստների հեռանալուն, սա երկարաժամկետ նախագիծ ունեցող ակումբ է։ Վաղը մեզ լուրջ փորձություն է սպասվում, և կարծում եմ՝ թիմը հոգեբանորեն պատրաստ է։

- Նախորդ վեց եվրագավաթային խաղերում Զիդան Բանջաքին ընդգրկվել է մեկնարկային կազմում, սակայն գոլային գործողությամբ աչքի չի ընկել։ Արդյո՞ք նա ցուցադրում է իր ողջ ներուժը, և արդյո՞ք այդ փաստը մտահոգում է Ձեզ:

- Մենք այնպես ենք անում, որ բոլորը խաղալու հնարավորություն ստանան, և այս ամբողջ ընթացքում բոլորն էլ կարևոր դեր են ունեցել: Օրինակ՝ Շաղոյանը շատ կարևոր էր մեկնարկային խաղերում, իսկ Զիդանը շատ կարևոր գոլ խփեց «Ցելյեի» դեմ հանդիպմանը։ Այո՛, հարցադրումը տեղին է, որովհետև ես իսկապես կցանկանայի, որ Բանջաքին ավելի արդյունավետ լիներ, բայց մյուս կողմից՝ եզրային հարձակվողներն ունեն նաև շատ այլ առաջադրանքներ: Նրանք պետք է լինեն ստեղծագործ և տարածություններ բացեն թիմակիցների համար։ Այս առումով ես շատ գոհ եմ Զիդանի աշխատանքից. նա լավ է համագործակցում խաղընկերների հետ, ազատ գոտիներ է ստեղծում և խաղադաշտի եզրափակիչ 30 մետրի հատվածում լուրջ խնդիրներ է առաջացնում մրցակիցների համար։ Ընդհանուր առմամբ, գոհ եմ մեր բոլոր եզրային հարձակվողներից՝ թե՛ Բանջաքիից, թե՛ Շաղոյանից, թե՛ Արթուր Սերոբյանից, և թե՛ Ֆրանսիսից։

- Արդյո՞ք «Յագելոնիան» և «Արարատ-Արմենիան» նմանություններ ունեն իրենց խաղաոճով, մարտավարական մոտեցմամբ ու փիլիսոփայությամբ։

- Կարող եմ ասել, որ նմանություններ կան. երկու թիմերն էլ գործում են նույն մարտավարական սխեմայով (4-2-3-1), ինչպես նաև նման են պաշտպանվելու, պաշտպանությունից հարձակման անցնելու և գնդակը խաղարկելու սկզբունքներով։ Սակայն կան նաև զգալի տարբերություններ՝ հատկապես ֆիզիկական տեսանկյունից, քանի որ մեր առաջնությունները տարբեր են։

Այստեղ առաջնությունը շատ ավելի ինտենսիվ է, պայքարն ավելի շատ է. ունենալով Գդանսկում ապրելու և աշխատելու փորձ՝ ես լավ գիտեմ տեղի մթնոլորտն ու ֆուտբոլի առանձնահատկությունները։ Գուցե ֆիզիկական առումով իրավիճակներն այլ են, բայց ընդհանուր խաղաոճով երկու թիմերն ավելի շատ նման են միմյանց, քան տարբեր։

- Երևանի համեմատ եղանակային պայմաններն այստեղ կտրուկ փոխվել են՝ ցուրտ է և խոնավ։ Որքանո՞վ դա կարող է խանգարել թիմին վաղվա խաղում։

- Հարցը շատ հետաքրքիր է այն տեսանկյունից, որ իսկապես կարող են որոշակի բարդություններ առաջանալ։ Հնարավոր անձրևի հետևանքով խոտածածկն ու գնդակը կարող են ավելի թաց լինել, ինչի պատճառով գնդակի խաղարկման մեր պատկերացրած ռիթմը կարող է խախտվել, իսկ փոխանցումներ կատարելիս կմեծանա ռիսկի գործոնը։ Սակայն երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ ունեն հստակ խնդիր՝ պահպանել սեփական խաղաոճն ու խաղային ինքնությունը։ Եվրագավաթային տարբեր փուլերում, տարբեր երկրներում ու եղանակային պայմաններում մենք կարողացել ենք պահպանել մեր ձեռագիրը, և հենց դա է մեզ հասցրել այստեղ։ «Յագելոնիան» ևս սովորաբար հավատարիմ է մնում իր խաղաոճին, իսկ երբ ունես հստակ ձեռագիր, կողմնակի պայմանները մեծ հաշվով չեն խանգարում։ Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում մեր ֆուտբոլիստներին հավատարիմ մնալ մեր խաղաոճին։ Այո՛, մանրուքները կարող են որոշիչ լինել, ինչ-որ պահի ֆուտբոլիստը կարող է սխալ փոխանցում կատարել, բայց ինձ համար գլխավորն այն է, որ թիմը խաղա այնպես, ինչպես մենք ենք ուզում։

Հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։

armsport.am