COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու է պետբյուջե. Փաշինյան
Որտեղ փող է ծախսվում, այնտեղ կոռուպցիոն ռիսկ կա: Մեր խնդիրը կոռուպցիոն ռիսկերը կառավարելն է, այսինքն՝ դրա համար կան օղակներ, վերահսկող մարմիններ: Էլ չեմ ասում, որ Կառավարությունը որոշումներ կայացնելիս այս բոլոր ռիսկերը հաշվի է առել, և բոլոր ռիսկերը մաքսիմալ կառավարելու համար ստեղծել է ընթացակարգեր՝ ՄԱԿ-ի ընթացակարգերի շրջանակում: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 15-ի ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով COP17-ի կազմակերպման շրջանակում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին ընդդիմության քննադատություններին:
Փաշինյանն անդրադարձավ նաև հարցին, թե որքանով էր նպատակահարմար այս միջոցառումն անցկացնել ՀՀ-ում։ Ըստ նրա՝ սա կարևոր ներդրում է Հայաստանի զարգացման գործում, քանի որ տասնյակ հազարավոր փոքր ու միջին, ինչպես նաև խոշոր ընկերություններ գումար վաստակելու հնարավորություն են ստանում։ Այս կերպ, Փաշինյանի կարծիքով, Կառավարությունը մի ձեռքով ֆինանսավորում է բիզնեսին, քանի որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր այս միջոցառման շնորհիվ եկամուտ են ստանալու։
«Միանգամից հոկտեմբերի ընթացքում միայն COP17-ով ավելի քան 15 հազար մարդ գալու է ՀՀ, և Հայաստանի ճանաչելիությունն է բարձրացնելու: Ակնհայտ է, որ COP17-ը նաև հետագայում՝ իր կազմակերպումից հետո, զբոսաշրջության հոսքերն ավելացում է:
Համոզված ենք, որ ծախսված ամեն լումա ի վերջո մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետական բյուջե՝ ուղղակի կամ անուղղակի… Նման մասշտաբի միջոցառում մենք նախկինում չենք կազմակերպել: Չենք կազմակերպել միջոցառում, որին կարող է մասնակցել 15-20 հազար մարդ»,- ասաց նա:
Փաշինյանն այս համատեքստում կարևորեց նաև «Մերիդիան» կենտրոնում իրականացվող ներդրումները՝ նշելով, որ Կառավարությունն այն առանց լրացուցիչ վճարի վարձակալելու հնարավորություն է ունենալու՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանում ձևավորվել է ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածք։
«ՀՀ-ն պե՞տք է ապրի, զարգանա, լինի միջազգային հանրության և միջազգային ընտանիքի անդամ, թե՞ չէ: Միանշանակ՝ այո՛: Ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ունենք: 9-10 տարի առաջ ՀՀ-ն՝ սկսկած ֆինանսականից, նման հնարավորություն չուներ, չէր կարող ունենալ, հիմա ունի»,- ասաց նա:


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ