Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հրազդանում գործող Firebird AI-ի տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից ելնելով, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալներ հավաքելու համար։
Նա նաև պնդել է, որ ընկերության՝ ԱՄՆ օրենսդրության ենթակայությունը կարող է ամերիկյան կողմին հասանելիություն տալ կենտրոնում մշակվող տվյալներին։
«Սա նշանակում է, որ Հայաստանի պետական գործակալությունների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության», - հայտարարել է Շևցովը։
Շևցովը նաև մտահոգություն է հայտնել կենտրոնի նախատեսվող ընդլայնման և էլեկտրաէներգիայի սպառման վերաբերյալ։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը քննարկում է նոր ատոմակայան կառուցելու հարցը՝ էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի պատճառով։
«Հաշվի առնելով աճող կարիքները, այդ թվում՝ տվյալների կենտրոնի հզորության ընդլայնումը, Հայաստանը ռիսկի է դիմում բախվելու էլեկտրաէներգիայի լուրջ պակասի, որն անխուսափելիորեն կազդի սովորական քաղաքացիների վրա», - հայտարարել է Շևցովը։
Firebird-ը հայտարարել է, որ մինչև 2027 թվականի վերջ նախատեսում է Հրազդանի կենտրոնի հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի։ Կենտրոնը պաշտոնապես բացվել է օգոստոսին և ներկայում գործում է NVIDIA-ի տեխնոլոգիաներով։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը