Կայմաճոպանավոր կամուրջ՝ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջև
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի իշխանությունները պաշտոնապես շահագործման են հանձնել նոր անդրսահմանային կամուրջը Յալուցզյան (Ամնոկան) գետի վրայով, որով անցնում է երկու երկրների միջև պետական սահմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Կամրջով երթևեկությունը բացել են հոկտեմբերի 15-ին առավոտյան՝ հանդիսավոր արարողության ընթացքում։
Կայմաճոպանավոր կամուրջը միացնում է Չինաստանի Դանդուն քաղաքը Հյուսիսային Կորեայի Սինիյջու քաղաքի հետ։ Կամրջի հիմնարկման արարողությունը տեղի է ունեցել 2010 թվականի վերջին, իսկ հիմնական կառուցվածքի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2014 թվականին։
Կամրջի երկարությունը գետի վրայով կազմում է մոտ 3 կիլոմետր, իսկ լայնությունը՝ 28,5 մետր։ Այն ունի չորս գոտիանոց ավտոճանապարհ: Կամրջով երթևեկության նախագծային արագությունը կազմում է մինչև 100 կմ/ժ։
Ավելի վաղ Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները նախագծի արժեքը գնահատել են 2,2 միլիարդ յուան (330 միլիոն դոլար):
Սեպտեմբերին ավտոմոբիլային կամուրջ էր բացվել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև: Կամրջի շինարարությունը սկսվել էր 2025 թ. գարնանը: Մինչ այդ երկու երկրի միջև ցամաքային հաղորդակցությունն իրականացվում էր միայն երկաթուղով:


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երկրորդ սերնդի մոլորակ
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ