Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
SOCAR ընկերությունը ցանկանում է կրկին ռուսական գազ գնել Սկզբունքորեն չեմ հավատում Պուտինին Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ Հութիները հրթիռակոծել են Եմենի նախագահական պալատը COP17-ը Հայաստանում․ ի՞նչ կշահի երկիրը միջազգային բնապահպանական համաժողովից Անտոնիու Գուտերեշը իր երախտագիտությունն է հայտնել Մատենադարանի տպավորությունների գրքում Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ Անահիտ Մանասյանի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվ Վրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. Կոբախիձե Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից Երևանի սրտում երկու շաբաթ շարունակ կգործի «Քաղաքային կենսաբազմազանության գոտին». Տիգրան Ավինյան

SOCAR ընկերությունը ցանկանում է կրկին ռուսական գազ գնել Սկզբունքորեն չեմ հավատում ՊուտինինԵրևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետՀութիները հրթիռակոծել են Եմենի նախագահական պալատըCOP17-ը Հայաստանում․ ի՞նչ կշահի երկիրը միջազգային բնապահպանական համաժողովիցԱնտոնիու Գուտերեշը իր երախտագիտությունն է հայտնել Մատենադարանի տպավորությունների գրքումՖրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբԱնահիտ Մանասյանի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվՎրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. ԿոբախիձեՈստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպիցԵրևանի սրտում երկու շաբաթ շարունակ կգործի «Քաղաքային կենսաբազմազանության գոտին». Տիգրան ԱվինյանCOP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթնաժողովըԻսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական անշրջելի աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահՍերտ կապի մեջ ենք հայ բարեկամների հետ և վստահում ենք նրանցՅուվենտուսը կամային հաղթանակ տոնեց ԻսպանիայումՃամպրուկի ստուգման ընթացքում հայտնաբերվել են օձեր և մողեսներԻսրայելի նախագահի այցը Թուրքիայում քննադատության առիթ է դարձելՏաջիկստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1300 սառցադաշտ է կորցրել. Ռահմոնը՝ ջրային խնդիրների մասինԱՄՆ-ն ժամանակավորապես կդադարեցնի զինամթերքի վաճառքը դաշնակիցներինՊատերազմի բնապահպանական սպիները կարող են տասնամյակներ շարունակ պահպանվել. Իրանի նախագահԿոնկրետ քայլեր ենք ձեռնարկել Հայաստանի ուղղությամբ. Թուրքիայի փոխարտգործնախարարԸնդլայնվել է ապրանքների ցանկը, որոնց հաշվարկային փաստաթղթերում պետք է ներառել հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկությունՋրի սակավությունը և հարակից այլ խնդիրներ լուրջ մարտահրավերներ են առաջացնելուՄեծ Բրիտանիան Կիեւին լրացուցիչ Storm Shadow-ներ կուղարկիԱնկլավների եւ այդ խնդիրը լուծելու մասին (տեսանյութ)Գողոնի մի մասը հայտնաբերված է (տեսանյութ)Մանուել Տուլիպան հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումըՈր հասցեներում գազ չի լինիԹուրքիայում երկար դադարից հետո նշել են Հայաստանի Անկախության օրըՀայրը վրաերթի է ենթարկել 1,5-ամյա դստերըՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերելԱրարատ-Արմենիան մրցեց լեհական Յագելոնիայի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենCOP17-ի շրջանակում Երևանում կգործարկվի լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պահպանության հարթակՀայրը և որդին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմինՖինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի էԹուրքմենստանի նախագահը ժամանել է ՀայաստանՌուբեն Ռուբինյանը Հռոմում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ (տեսանյութ)Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՔայլող մարդը քանդակի մանրակերտը նվիրաբերվել է Կանադայում ՀՀ դեսպանությանը (տեսանյութ)Էլեկտրամեքենաների սեփականատերերի ծախսերի վրա գների աճը մեծ ազդեցություն չունիCOP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարը (ֆոտոշարք)Զելենսկին ու Մակրոնը քննարկել են FREYJA-ի նախագիծըՀրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկումԶելենսկին այն մարդը չէ, որի հետ մեզ հարմար է գործ ունենալ. ԹրամփՎարչապետի ելույթը Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստինՀայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր (տեսանյութ)Երեւանում մեկնարկում է COP 17- ի Առաջնորդների գագաթնաժողովը (ուղիղ)Կեսօրից հետո` կարճատեւ անձրեւ
Մշակույթ

Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբջանսկին։

Հանդիպման առանցքային թեման 2027 թվականին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքներն են եղել։ Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության զարգացմանն աջակցելու համար՝ շեշտելով Հայաստանի հանձնառությունը ֆրանկոֆոն արժեքների տարածմանը, բազմալեզվության խթանմանը, միջմշակութային երկխոսության զարգացմանը և երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ խաղերի հյուրընկալումը Հայաստանի համար ոչ միայն միջազգային մարզական և մշակութային խոշոր իրադարձություն է, այլև ֆրանկոֆոն ընտանիքի հետ կապերի ամրապնդման, երկրի միջազգային ճանաչելիության բարձրացման և երկարաժամկետ համագործակցության ընդլայնման կարևոր հնարավորություն։

Անդրադարձ է եղել խաղերի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ մրցումների անցկացման վայրերի նախապատրաստմանը, միջազգային փորձագետների հետ համագործակցությանն ու կամավորների ներգրավմանը։

Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու խաղերի՝ բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպումը՝ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ։ Այս համատեքստում կարևորվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությունը խաղերի միջազգային առաջխաղացմանը, անդամ պետությունների ակտիվ ներգրավմանը, ազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի մասնակցության խրախուսմանը։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և բարձր գնահատել Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի կազմակերպման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը։ Նա կարևորել է խաղերի անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով դրանց նշանակությունը ֆրանկոֆոն երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման, երիտասարդների ակտիվ ներգրավվածության և փոխգործակցության խթանման, ինչպես նաև ֆրանկոֆոն արժեքների տարածման տեսանկյունից։ Լուիզ Մուշիկիվաբոն նաև վերահաստատել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղերի հաջող կազմակերպմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության, երիտասարդության, մշակույթի և ֆրանսերենի ուսուցման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է զարգացնել համատեղ ծրագրերը ինչպես խաղերի նախապատրաստական փուլում, այնպես էլ դրանց ավարտից հետո՝ ապահովելով համագործակցության շարունակականությունը։

Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ Ծրագրում ընդգրկված են 10 մարզաձև և 10 մշակութային մրցույթ։