Երկկողմ հարաբերությունների զարգացումը պահանջում է հստակ և թափանցիկ գործնական շրջանակի մշակում
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանի և Թբիլիսիի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը պահանջում է հստակ և թափանցիկ գործնական շրջանակի մշակում՝ իրականացման կոնկրետ ժամանակացույցով։
Իրանի նախագահն այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը, որը կայացել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում։
Փեզեշքիանը նշել է երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերի աճը՝ միաժամանակ քննադատելով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները։ Նա նաև ընդգծել է, որ Իրանը սկզբունքորեն դեմ է միջուկային զենքի ստեղծմանը, իսկ երկրի դեմ ուղղված ապակառուցողական քարոզչությունն անհիմն է։
Կոբախիձեն իր հերթին հայտարարել է, որ Վրաստանի դիրքորոշումը հարևան երկրների նկատմամբ թափանցիկ է, և Թբիլիսին դեմ է այլ պետությունների ներքին գործերին արտաքին միջամտությանը։ Նա հույս է հայտնել, որ արտաքին գործերի նախարարությունների համակարգված աշխատանքի շնորհիվ երկու երկրները կկարողանան նոր պայմանավորվածություններ ձեռք բերել տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Առանց տեղումների եղանակ
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Որոշակի քաղաքականություն վարելով՝ NO2-ի պարունակությունը նվազեցնել
Քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում. քաղաքապետ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնություն․ Հայաստանն այսօր 4 մասնակից ունի