Հայաստանը մասնակցել է ԻՆՏԵՐՊՈԼԻ Trigger X միջազգային օպերացիային (տեսանյութ)
Հայաստանը մասնակցել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության Trigger X – Eastern Europe and Central Asia միջազգային օպերացիային, որը համակարգվում էր ԻՆՏԵՐՊՈԼ-ի Գլխավոր քարտուղարության կողմից։
Օպերացիայի առանցքում հրազենի ապօրինի շրջանառության և հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն էր։
Հայաստանում օպերացիայի ազգային համակարգումն իրականացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն՝ սերտ համագործակցելով իրավապահ այլ մարմինների հետ։
Միջոցառման ընթացքում հանրապետության ողջ տարածքում իրականացվել են օպերատիվ-հետախուզական, կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ։ Արձանագրվել է զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության 164 դեպք, որից 11-ով կատարվել են ձերբակալություններ։
Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 248 միավոր հրազեն և հրազենի բաղադրամաս, այդ թվում՝ ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, ատրճանակներ, ինքնաշեն հրազեն և այլն։
Հայտնաբերվել, առգրավվել կամ կամավոր հանձնվել է նաև ավելի քան 11 հազար փամփուշտ, 137-ից ավելի ձեռքի նռնակ, 120-ից ավելի նռնակի պայթուցիչ և դետոնատոր, 108-ից ավելի պահունակ, ինչպես նաև ականանետի և նռնականետի արկեր, պայթուցիկ նյութեր ու այլ զինամթերք։
Trigger X միջազգային օպերացիայի արդյունքները ևս մեկ անգամ ընդգծում են միջգերատեսչական համագործակցության, միջազգային տեղեկատվական փոխանակման և կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում և հանրային անվտանգության ամրապնդման գործում։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Առանց տեղումների եղանակ
ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր սահմանափակումներ է սահմանել Սաուդյան Արաբիայում ամերիկացի դիվանագետների համա...
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Որոշակի քաղաքականություն վարելով՝ NO2-ի պարունակությունը նվազեցնել
Քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնություն․ Հայաստանն այսօր 4 մասնակից ունի