Վաղարշապատի համայնքապետարանը հինգ տարով անհատույց օգտագործման իրավունքով տարածք է տրամադրել «Արմավիրի զարգացման կենտրոնին»։ Այդ հասարակական կազմակերպությունը անվճար սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերում ծանր իրավիճակներում հայտնված երեխաներին:
Վաղարշապատ համայնքում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար օգնություն ստանալու ակնկալիքով շատ հաճախ ծնողները տարբերր կազմակերպությունների են դիմում, որոնք գտնվում են այլ բնակավայրերում: Հեռավորության ու տրանսպորտային դժվարությունների պատճառով, սակայն, ոչ բոլոր երեխաներն են կարողանում օգտվել այդ ծառայություններից: Էջմիածնի բնակիչ Լիլիթի երեխան աուտիստիկ սպեկտրի խանգարում ունի։ Երեխան շաբաթական մի քանի օր հաճախել է Վարդենիսի, ապա Արմավիրի երեխաների աջակցման կենտրոններ: Սակայն Ճանապարհի դժվարություններից ելնելով՝ այցելությունները կրճատվել են:
«Արմավիրի զարգացման կենտրոնի» մասնագետները, ծնողների խնդրանքով, Էջմիածնի Զվարթնոց թաղամասում որոշ ծառայություններ են մատուցում: Վաղարշապատ համայնքի՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին վերականգնողական աջակցությունը հասանելի ու մատչելի դարձնելու համար, ավագանու որոշմամբ Արմավիրի զարգացման կենտրոնին Էջմիածնում շուրջ 130 քմ ոչ բնակելի տարածք է տրամադրվել՝ ասում է Վաղարշապատի համայնքապետարանի սոցիալական ծրագրերի և առողջապահության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Մուրադյանը:
««Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությանը հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Էջմիածին քաղաքի սբ. Մեսրոպ Մաշտոցի փողոցում գտնվող հաստատություն, որպեսզի իրենց սոցիալ-հոգեբանական ծառայությունները ստանան շուրջ 100 երեխաներ, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում»:
Վաղարշապատում երեխաների աջակցության կենտրոնը ստեղծվել է «Հզոր քաղաքացիական հասարակություն՝ հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Այն ֆինանսավորում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարությունը։ Ծրագիրն իրականացնում են «Վորլդ Վիժն Գերմանիա», «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամը և գործընկեր չորս կազմակերպություններ: Տրամադրված տարածքը, սակայն, անմխիթար վիճակում է և վերանորոգման կարիք ունի՝ ասում «ԱԶԿ» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը:
«Պետք է փորձենք համատեղ ուժերով նաև վերանորոգումը կազմակերպենք, որպեսզի 2027թ.-ին դիմենք Աշխատանքի և բարեկեցության նախարարություն և պատվիրակված ծառայություն իրականացնենք նաև Վաղարշապատ խոշորացված համայնքում: Այնտեղ նմանատիպ ծառայություն չկա, անհասանել է»:
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը «Ամքոր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ հիմա պատվիրակված ծառայություն է մատուցում Արմավիրի երեխաների աջակցության «Արևածագ» կենտրոնում, որտեղ բազմամասնագիտական թիմ է աշխատում: Կենտրոնի ծառայության արդյունավետությունը երևում է հերթագրված երեխաների թվից՝ ասում է Նաիրա Առաքելյանը:
«Եթե որակյալ ծառայություններ չմատուցեինք, ծնողները չէին հերթագրվի, և երեխաների պակաս կունենայինք: Բայց այսօր մենք նույնիսկ չենք հասցնում բոլոր դիմած երեխաներին ծառայություններ մատուցել: Ստիպված ենք պարբերաբար, որոշակի ծառայություններ մատուցելուց հետո, իրենց ուղարկել հանգստի և նոր երեխաների ընդգրկել, որովհետև կարիքը շատ մեծ է»:
Զվարթնոցում գործող կենտրոնում հիմա ծառայություններ են մատուցում հոգեբանը, լոգոպետը, հատուկ մանկավարժն ու սոցիալական աշխատողը: Նաիրա Առաքելյանն ասում է, որ Էջմիածնում կենտրոն բացելուց հետո կավելանա աշխատողների թիվը:
armradio.am


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Առանց տեղումների եղանակ
ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր սահմանափակումներ է սահմանել Սաուդյան Արաբիայում ամերիկացի դիվանագետների համա...
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Որոշակի քաղաքականություն վարելով՝ NO2-ի պարունակությունը նվազեցնել
Քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնություն․ Հայաստանն այսօր 4 մասնակից ունի