Նա բացարձակ ֆենոմեն էր և եզակի ֆուտբոլիստ
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն բրազիլացի Ռոնալդոյին ավելի ուժեղ հարձակվող է համարում, քան Կրիշտիանու Ռոնալդուին։
«Բախտ եմ ունեցել Ռոնալդո Նազարիոյի հետ խաղալու նույն թիմում։ Ես երբեք չեմ տեսել նրա նման կենտրոնական հարձակվողի։ Նա բացարձակ ֆենոմեն էր և եզակի ֆուտբոլիստ։ Եթե նրա կարիերայում չլինեին վնասվածքները, նա աներևակայելի բարձունքների կհասներ։
Դա իսկական Ռոնալդոն էր, այլ ոչ թե Կրիշտիանուն, որը Ռոնալդոյի՝ «ֆենոմենի» ընդամենը կեսն է»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Ռեալի» կազմում Ռոնալդո Նազարիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 177 հանդիպում՝ դառնալով 104 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։ Ինչ վերաբերում է Կրիշտիանու Ռոնալդուին, ապա նա մադրիդյան ակումբի մարզաշապիկով մասնակցել է 438 խաղի՝ իր ակտիվում գրանցելով տպավորիչ 450 գոլ և 131 արդյունավետ փոխանցում։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Առանց տեղումների եղանակ
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Որոշակի քաղաքականություն վարելով՝ NO2-ի պարունակությունը նվազեցնել
Քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում. քաղաքապետ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնություն․ Հայաստանն այսօր 4 մասնակից ունի