Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հունաստանում ԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլը լավ է կատարել իր աշխատանքը, սակայն այլեւս «չի գտնվի» Հունաստանում։ «Ինձ դուր չեկավ այն, ինչ կարդացի»,- ասել է նա։ The Wall Street Journal-ը գրել էր, որ նշանակվելուց կարճ ժամանակ առաջ Գիլֆոյլը Հանրապետական կուսակցության հովանավոր Էրիկ Դեթերսից խնդրել է 100 հազար դոլար՝ վարկային քարտի պարտքը մարելու համար։ Դրա դիմաց նա խոստացել է Սպիտակ տանը առաջ մղել Դեթերսի շահերը։
Գիլֆոյլի փաստաբանները վիճարկում են թերթի հրապարակած նամակագրության իսկությունը։ Նրանք պնդում են, որ այդ գումարը նախատեսված էր նրա հրապարակային ելույթների համար։
WSJ-ի ավելի վաղ հրապարակած հետաքննության մեջ լրագրողները պատմել էին, որ Գիլֆոյլը Հունաստանում իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով։ Նրա խնդիրներից մեկը Եվրոպա ամերիկյան հեղուկացված գազի մատակարարումների խթանումն էր։ Դրան զուգահեռ դեսպանը լոբբինգ էր անում էներգետիկ գործարքներում տեղական շինարարական Aktor Group ընկերության մասնակցության օգտին։
Ընկերության լոբբիստը նրան ուղեկցում էր պաշտոնական միջոցառումների ժամանակ, իսկ թռիչքների համար դեսպանը օգտվում էր հույն գործարարների մասնավոր ինքնաթիռներից։
Գիլֆոյլը խոստացել է պաշտպանվել՝ մեղադրանքները որակելով կեղծ, եւ հայտարարել է, որ դեսպանի պաշտոնը իր կյանքի «ամենամեծ պատիվն» էր։
Գիլֆոյլը երկար տարիներ եղել է Թրամփի քաղաքական դաշնակիցը եւ տարիներ շարունակ հարաբերությունների մեջ է եղել Դոնալդ Թրամփ կրտսերի հետ։ Նրանք նշանվել են 2018 թվականին եւ բաժանվել 2024 թվականի վերջին։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ անդամները հայտարարել են, որ Գիլֆոյլի հրաժարականը «նրան չի ազատում պատասխանատվությունից», եւ պահանջել են ստուգում անցկացնել։ CNN-ի տեղեկություններով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչի վարչությունն արդեն հետաքննություն է իրականացնում։
Սեպտեմբերին կոռուպցիոն հետաքննության կենտրոնում էր հայտնվել նաեւ Դոնալդ Թրամփ կրտսերը։ ProPublica պարբերականը պարզել էր, որ նրա հարսանիքի ծախսերի մի մասը վճարել է ռուսաստանցի գործարար, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) ղեկավար Ումար Կրեմլյովը։ Հարսանիքը տեղի էր ունեցել այս տարվա մայիսին՝ Բահամյան կղզիներում։
ԱՄՆ գլխավոր դատախազ Թոդ Բլանշը հրաժարվել է հետաքննություն անցկացնել։ Դրա փոխարեն այդ հարցով զբաղվել են դեմոկրատ կոնգրեսականները։ Սկանդալից հետո նախագահ Թրամփը հայտարարել է, որ իր որդին Կրեմլյովին վերադարձրել է հարսանիքի համար վճարված գումարը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Առանց տեղումների եղանակ
ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր սահմանափակումներ է սահմանել Սաուդյան Արաբիայում ամերիկացի դիվանագետների համա...
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Որոշակի քաղաքականություն վարելով՝ NO2-ի պարունակությունը նվազեցնել
Քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնություն․ Հայաստանն այսօր 4 մասնակից ունի