Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան
Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Իջևան համայնքի և ֆիզիկական անձանց՝ Գետահովիտի համայնքապետարանի՝ 329 քմ մակերեսով վարչական շենքի և 0.15927 հա հողամասի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել նշված գույքը:
Պետշահերի ուսումնասիրության արդյունքում պարզված հանգամանքների հիման վրա Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. Հաղորդման հիման վրա՝ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը), 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (փողերի լվացում) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը) հատկանիշներով:
2026 թվականի օգոստոսի 20-ին վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ա.-ի նկատմամբ: Ա.Ա.-ի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառված է վարչական հսկողություն և գրավ՝ 5.000.000 դրամի չափով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ