Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Լրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համար ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետ Չկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվել Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Որտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետով

ԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԹանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացըՑանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունըԳագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսովՄենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել ԱդրբեջանՆրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկըԱրարատ-Արմենիան պարտություն կրեց ՊորտուգալիայումԵվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը
Հայաստան

Չկա պետությունից ավելի կարևոր բան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում մասնակցել է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի առաջին աշխատանքային օրվա պաշտոնական մեկնարկին։

Վարչապետը ողջունել է գագաթնաժողովի մասնակիցներին և ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետության մասին է. «Իրական Հայաստանի գաղափարախոսությունն այն մասին է, որ պետությունն ամենակարևոր բանն է, որ մենք՝ որպես ժողովուրդ, կարող ենք ունենալ։ Չկա պետությունից ավելի կարևոր բան, և մեր բոլոր ջանքերը, գործողությունները, նպատակներն ու պատկերացումները կապված են և կապված պետք է լինեն պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ, նրա շահերի, հարատևության տեսլականի հետ»։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պետության հարատևության տեսլականը՝ պետությունը պետք է զարգացնել և դարձնել իր քաղաքացիների համար անվտանգության, բարեկեցության, ազատության գործիք, որը պետք է փոխանցել սերնդեսերունդ։

Երկրի ղեկավարը, անդրադառնալով գաղափարախոսության վերաբերյալ քննադատություններին, ընդգծել է. «Միշտ լսում ենք այդ քննադատությունները և փորձում ենք արձագանքել դրանց՝ այն համարելով նաև կարևոր փորձություն հենց Իրական Հայաստանի գաղափարախոսության համար։ Եթե գաղափարախոսությունը պատրաստ է և կարող է պատասխանել հարցերին, նշանակում է այն կենսունակ է, իսկ եթե կան հարցեր, որոնց չի կարող պատասխանել և առաջիկայում այդ հարցերը չեն ձևավորվի, չեն ձևակերպվի՝ նշանակում է գաղափարախոսության կենսունակության հետ կապված ինչ-որ խնդիր կա»։

Ինչ վերաբերում է այն քննադատությանը, որի համաձայն գաղափարախոսության նպատակն է նենգափոխել մեր ինքնությունը, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք ոչ միայն համաձայն չենք այդ ձևակերպման հետ, այլև ընդհակառակը՝ համոզված ենք, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու և զարգացնելու մասին է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը արձանագրում է՝ մեր պետությունը մեր ինքնությունն է և ընդհակառակը՝ մեր ինքնությունը մեր պետությունն է»։

Վարչապետի դիտարկմամբ՝ մենք պետք է մեր պետությունը ընկալենք որպես հայրենիք և հայրենիք համարենք մեր պետությունը։ Ըստ նրա՝ սա է լավագույն մոդելը, որը մեզ կառաջնորդի դեպի լավագույն պետություն։ Երկրի ղեկավարի խոսքով՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենվում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա, որը 29 743 քառակուսի կիլոմետր է։

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարող է առաջարկել Հայաստանի Հանրապետությունը սփյուռքին. «Հայաստանի Հանրապետությունը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան՝ ինքն իրեն։ Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն է առաջարկում սփյուռքին՝ որպես հայրենիք, որը պետություն է՝ իր բոլոր ատրիբուտներով։ Այդ հայրենիքը սփյուռքին առաջարկում է սեր, բայց նաև հարգանք, հարգանք, բայց նաև սեր։ Եվ այս է պատճառը, որ մենք ասում ենք՝ քաղաքացին պետք է սիրի հայրենիքը, քաղաքացին պետք է սիրի պետությունը, պետությունը պետք է սիրի քաղաքացուն։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները, և ես ուրախ եմ արձանագրել, որ մենք վերջին տարիներին ձևավորել ենք և ձևավորում ենք նոր ինստիտուտ՝ ունենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ։ Եվ ինչպես գիտեք, նաև մենք արդեն համայնքներում ունենք տասնյակից ավելի Սփյուռքի գործերի հանձնակատարներ, որոնց մենք ընկալում ենք և որոնց գործառույթն է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ սփյուռքի հետ հարաբերություններում և սփյուռքի ուղերձները բերել Հայաստանի Հանրապետություն։ Եվ ես համոզված եմ, որ սա այն համակարգն է, որը ճշգրտորեն արտահայտում է հայրենիք-պետություն հարաբերությունները։ Բարի գալուստ Հայաստանի Հանրապետություն»։

Կառավարության ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-8-ն անցկացվող գագաթնաժողովին մասնակցում է 800 ներկայացուցիչ, որից 600-ը՝ սփյուռքից, իսկ 200-ը՝ Հայաստանից։ Գագաթնաժողովը միտված է Հայաստան–սփյուռք հարաբերությունների օրակարգային առանցքային հարցերի քննարկմանը, Հայաստանի և սփյուռքի միջև բազմակողմ համագործակցության ընդլայնմանը, սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանի զարգացման գործընթացներում, ինչպես նաև ՀՀ պետական առաջնահերթություններին համահունչ փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։ Քառօրյա գագաթնաժողովի օրակարգում ներառված են պանելային, կլոր-սեղան և շրջանաձև քննարկումներ, Համաշխարհային հայկական էքսպո և բանախոսություններ՝ ժողովրդավարությանը, անվտանգությանը, կրթությանը, գիտությանը, արհեստական բանականությանը, ներդրումներին, բարեգործությանը, մշակույթին և մի շարք այլ ոլորտներին առնչվող։