ՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ Պապոյան
«Այն պատժամիջոցները, որոնք որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների՝ 400 հազար մարդու։ Բայց 400 հզ․ մարդու փոխարեն փողոց է դուրս եկել 400 մարդ։ Դա եղել է կառավարության ճիշտ աշխատանքի հետևանքով»,- ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ այդ սահմանափակումների հետևանքով ընդամենը 60 միլիոն դոլարի շուկա է կորել՝ այն պարագայում, երբ տնտեսության բազմաթիվ այլ ոլորտներում աճերը գալիս և արտահանման կորուստը լրացնում են․ «Դա է պատճառը, որ Հայաստանն այս տարի ևս ունի շատ բարձր աճ, և, ամենայն հավանականությամբ, եվրոպական տարածաշրջանում մենք կունենանք երկրորդ ամենաբարձր տնտեսական աճը 2026 թվականի արդյունքներով»։
Ըստ նախարարի՝ գյուղատնտեսության մասնաբաժինը Հայաստանի տնտեսության մեջ գնալով իջնում է, որովհետև Հայաստանը ագրարային երկիր չէ․ «Հայաստանը կամաց-կամաց ինդուստրիալ-ագրարային երկրից դեպի այլ ինդուստրիալ դաշտ է տեղափոխվում՝ ծառայությունների մեծ մասնաբաժնով»,- հավելել է նա։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ