Նախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղի
2027 թվականի համար Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել ընդհանուր շուրջ 5 միլիարդ 115 միլիոն դրամ։ Նախատեսված միջոցներն ուղղվելու են քաղաքաշինության ոլորտի կարգավորումների արդիականացմանը, բնակելի և հանրային ենթակառուցվածքների զարգացմանը, տարածական պլանավորմանը, ինչպես նաև կոմիտեի հիմնական գործառույթների ապահովմանը։ Այդ մասին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում համառոտ ներկայացնելով հիմնական ուղղությունները։
Նրա խոսքով՝ կարևորագույն ծրագրերից է Սևանի թերակղզու առափնյա ճեմուղու կառուցման ծրագիրը, որով նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել շուրջ 2,8 կմ երկարությամբ և 6,5 մետր լայնությամբ, միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի։
«Ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 2 միլիարդ 818 միլիոն դրամ։ Այդ գումարից 2,2 միլիարդը նախատեսված է ճեմուղու համար, իսկ 600 միլիոնը՝ թերակղզու հատվածում՝ դեպի Սևանավանք բարձրացող համայնապատկերային վերելակի կառուցումն է»,- հայտնեց Վարդանյանը։
Ներկայումս նախագիծը, ըստ նրա, գտնվում է փորձաքննության փուլում, և 2027 թվականին կմեկնարկեն բուն շինարարական աշխատանքները։
Մյուս՝ «Սևանա լճի առափնյա տարածքների քաղաքաշինական պլանավորում» ուղղությամբ նախատեսվում է 2027-ին ծախսել շուրջ 283 միլիոն դրամ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 404 միլիոն դրամ, դրա իրականացման մեկնարկի համար 2026-ին նախատեսվել է 121 մլն դրամ։
Վարդանյանը տեղեկացրեց՝ այդ աշխատանքների անհրաժեշտությունը պայմանավորված է Սևանա լճի առափնյա տարածքների զարգացման միասնական մոտեցում ունենալու կարևորությամբ։
«Իրականացվելու է հստակ գոտևորման նախագիծ, որով կհստակեցվեն բոլոր կառուցապատման չափանիշները, օգտագործելի հողատարածքների հնարավորությունները»,- հայտնեց նա։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում