Արծվանիստ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ չարաշահումներ են բացահայտվել Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին:
Ըստ կոմիտեի, մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արծվանիստ համայնքի ղեկավարը 2016-ի նոյեմբեր ամսից մինչև 2018-ի ամառն ընկած ժամանակահատվածում նույն համայնքի ջրագծի խողովակներն ապամոնտաժել է՝ Գյուղատնտեսության նախարարության կողմից «Ծրագրի իրականացման գործընթաց» նախագծի շրջանակներում նոր ջրագիծ անցկացնելու համար, սակայն դրանց մի մասը տվել է համագյուղացիներին, մի մասն էլ տարել է իր տան բակ՝ այսպիսով համայնքին պատճառելով 7 միլիոն դրամի վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով [յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով]: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 4 միլիոն 607 հազար դրամը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը