Նախկին փոխնախարարի սկանդալային պատմություններով հայտնի որդին պաշտոն է ստացել
Ինչպես հայտնի է, Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանը կադրային փոփոխություններ է անում։ Արդեն իսկ պաշտոններից ազատվել էին մի շարք ՔԿՀ-ների ղեկավարներ՝ Աբովյան, Սեւան, Երեւան Կենտրոն, Արմավիր, Նուբարաշեն, Արթիկ եւ այլն։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Արթիկ ՔԿՀ-ի պետ Ժորժիկ Վարագյանի փոխարեն նշանակվել է Արման Մելքոնյանը, ով Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի որդին է։
Նշենք, որ Գագիկ Մելքոնյանի որդու մասին բավականին ուշագրավ հրապարակումներ են եղել մամուլում, ժամանակին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան ազատել էր աշխատանքից, իսկ ներկա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դարձյալ հետ էր բերել իրավապահ համակարգ: Օսիպյանը մեկ տարի առաջ Արման Մելքոնյանին նշանակել էր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանության պետ, ապրիլին ազատել այդ պաշտոնից։
Մամուլը գրել էր, որ Մելքոնյանի որդին հանրությանը հայտնի է սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվելու վատ սովորությամբ, ուստի նրա` կրկին իրավապահ համակարգում հայտնվելն այնքան էլ հասկանալի չէ:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը