Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Սա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էր Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլում Տեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին Սա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում են Երեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցում Բելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Թուրքիային Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում Թաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ) Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Իրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՊնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ)Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետՆիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)Գործակարգավարական խորհրդակցություն. ուղիղ հեռարձակում
Հայաստան

Քաղաքապետը կոռուպցիոն գործարքների մեջ է, քաղաքը լցրել են գարշահոտությամբ, բայց ջայլամի քաղաքականություն են վարում. Սոնա Աղեկյան

 

Ամեն օր էլ տեսնում եք, որ աղբը մեր քաղաքում անասելի շատ է, իհարկե, սա խոսում է քաղաքային իշխանության հանցավոր անգործության մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Նա այս իրավիճակում տեսնում է ոչ միայն հանցավոր համագործակցության, այլև կոռուպցիայի նշաններ:

«Ամբողջ Երևանը գարշահոտության մեջ է, սակայն քաղաքային իշխանությունը ջայլամի քաղաքականություն է վարում, պատասխանատու այրերը՝ քաղաքապետն ու կոմունալ վարչության պետը, ամուր մտել են սեղանի տակ և ասում են՝ տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, դուրս չեմ գալու սեղանի տակից: Մենք զգուշացրել էինք, որ ամռանն աղբահանության վիճակը վատ է լինելու, բայց այսօր քաղաքացիներս հասանք այն կետին, որ քայլում ես ու փսխելու ցանկություն է առաջանում, քայլում ես ու աղբը փաթաթվում է ոտքիդ»,- ասաց նա:

Աղեկյանի գնահատմամբ՝ քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը տապալել է գործը՝ Երևանը դիտավորյալ դարձնելով գարշահոտությամբ լեցուն, բայց նրան պարգևավճար ենք տալիս կիսամյակը մեկը. «Այսինքն՝ 840 հազար դրամ լրացուցիչ տալիս ենք ու սրա մեջ չի մտնում նրա աշխատավարձը, մեր համայնքային բյուջեից տրամադրվող համայնքային գումարները՝ վարորդ, ծառայողական մեքենա, առաջնակարգ մասնագետներ և այլն, բայց նա հանցավոր անգործության է մատնված: Այստեղ գալիս է ոչ թե կոռուպցիայի հոտ, այլ արդեն կոռուպցիան լցվել է Երևանի քաղաքապետարան»,- շարունակեց Աղեկյանը:

Վերջինս պնդեց, որ իրեն որևէ մեկը չի կարող համոզել, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիա չկա, ավելին՝ նա հայտարարեց, որ կոռուպցիոն գործարքների մեջ է նաև քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Եթե նա պաշտոնապես տալիս է պարգևավճարներ մարդկանց, ովքեր ձախողել են իրենց աշխատանքը, չեն կարողացել արդարացնել իրենց վրա դրված պարտականությունները, նշանակում է, որ կոռուպցիոն գումարներ են տալիս»,- ընդգծեց Սոնա Աղեկյանը:

Ինչ վերաբերում է «Քաղաքական և կենցաղային աղբի մաքրում» կարգախոսով ակցիային, Աղեկյանը նշեց, որ նորմալ բացատրել քաղաքային իշխանությունը չի հասկանում, այդ պատճառով իրենց հետ իրենց լեզվով են խոսել՝ աղբը տանելով քաղաքապետարան, քանի որ կա նաև շինարարական աղբ, որի մասին քաղաքապետարանը լռում է:

«Իրենց անգործությամբ մեր կանաչածածկ ամբողջ տարածքները, մեր բնությունը վերացնում են դիտավորյալ: Մենք արձանագրեցինք ապօրինի շիանաղբավայրերի գոյությունը, որոնք ոչ մի սահմանազատում չունեն՝ անծայրածիր են: Ինչ վերաբերում է ակցիայի ընթացքում տեղի ունեցած գործողություններին, ասեմ, որ Երևանի քաղաքապետարանը ուղարկեց 2 հոգի, որոնք փորձեցին սադրել, մենք էլ ասացինք՝ ուզում եք սադրանք, ուրեմն՝ կստանաք: Փոխադարձ վիրավորանքներ չեն եղել, վիրավորանքներ եղել են միայն իրենց կողմից, իսկ մենք պատասխանել են իրենց գործողություններին»,- եզրափակեց Սոնա Աղեկյանը:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում