Իջևանում խախտվում է օրենքը․ Փաշինյանի հորդորով՝ ընտրությունները հետաձգվել են, պատճառը նրա սասանված հեղինակությունն է
«Առավոտը» գրում է. «2015 թվականի սեպտեմբերին Տավուշի մարզում համայնքի ղեկավար են ընտրել Տավուշի մարզի Խաշթառակ (սեպտեմբերի 20-ին) եւ Իջեւան (սեպտեմբերի 13-ին) համայնքներում: Այս համայնքներում հերթական ընտրությունն այս տարի է: ՀՀ ընտրական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 70 օր առաջ:
Տավուշի մարզպետը Խաշթառակում ՏԻՄ ընտրությունը նշանակել է սեպտեմբերի 29-ին, իսկ Իջեւանում ընտրության օր չէր նշանակվել, համենայնդեպս, մարզպետարանի կայքում որեւէ տեղեկատվություն Իջեւանում կայանալիք ընտրությունների մասին` չկար: Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առավոտի» հարցմանը, թե ինչո՞ւ Իջեւանում ընտրության օր չի նշանակվել, պատասխանեցին, որ նշանակվել է եւ տեղեկությունը հրապարակված է Իջեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Իջեւանում ընտրության օր է նշանակվել դեկտեմբերի 8-ը: Թե ինչո՞ւ մարզպետարանի կայքում այդ տեղեկությունը չկա, բացատրեցին տեխնիկական խնդիրներով:
Մեր աղբյուրների համաձայն, սակայն, այս հետաձգումը թելադրված է իջեւանցի վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
Հուլիսին Իջեւանում ծառահատումների թեմայով բողոքի ակցիաներից հետո, այստեղ մեծապես սասանվել է Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը: 2011 թվականից Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն առանձնապես մեծ հեղինակություն չունի էլ, իսկ Փաշինյանը մտադիր է քաղաքապետ դարձնել իր ընկեր եւ կնքահայր Հայկ Ղալումյանին՝ նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբորը: Հայկ եւ Վահե եղբայրները գործող քաղաքապետ Վարդանի հեռավոր ազգականներն են: Եթե ընտրությունն անցնի սեպտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն հաղթելու շանս չունի, դեռ թարմ է «անտառային պատերազմի» հիշողությունը: Ու որոշվել է հետաձգել ՏԻՄ ընտրությունը: Մինչ նոր ընտրությունները նշանակվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:
Սա իշխանության սցենարն է: Սակայն ակնհայտ է, որ սեպտեմբերի փոխարեն դեկտեմբերին ընտրություն նշանակելը բան չի փոխելու: Մեղմ ասած, քիչ հավանական է, որ երկու ամսում իջեւանցիների հիշողությունից ջնջվեն հուլիսյան բողոքի ակցիաներին առնչվող դրվագները: Այլ խոսքով, Իջեւանում քաղաքապետի ընտրության օրը հետաձգելով եւ օրենք խախտելով, գործող իշխանությունը ոչ մի բանի չի հասնելու եւ ապացուցելու է, որ առաջնորդվում է «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, ինչի մասին խոստովանել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: ՀՀԿ-ն իր առաջնորդի շուրթերով հայտարարեց` «ինչքան ուզենք, այնքան կխփենք»: ՔՊ-ն իր պահվածքով խոստովանում է`»ինչպես ուզենք, այնպես կխփենք»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը