ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում «օրենքով գող» Մերաբ Քալաշովի խոշտանգման փաստով
Հուլիսի 5–ին իր կամքին հակառակ Հայաստանից Ֆրանսիային արտահանձնված 44–ամյա «օրենքով գող» Մերաբ Քալաշովի խոշտանգման և պաշտոնատար անձանց կողմից լիազորություններն անցնելու դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ Քալաշովի խոշտանգման փաստի վերաբերյալ նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը դեռևս հուլիսի 5–ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, սակայն այդպես էլ հետաքննիչները չէին եկել և չէին արձանագրել Քալաշովի վրա առկա վնասվածքները։ Այնուհետև պաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն։
Նշենք, որ Քալաշովը Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվում էր դեռ 2015-ից։ Ֆրանսիայում Քալաշովը մեղադրվում է մի շարք հոդվածներով, այդ թվում՝ փողերի լվացում, կազմակերպված հանցավորության աջակցում։ Նրան հայտնաբերել էին 2018թ. նոյեմբերին Նուբարաշենում եւ կալանավորել։
2018թ. նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշում էր կայացրել Մերաբ Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնումը թույլատրել:
Քալաշովի պաշտպանները բողոքարկել են ինչպես նրան կալանավորելու, այնպես էլ նրան հանձնելու որոշումը։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը