Ալեքսանյանի «Փարվանա»-յում հանդիպել են Բոգոն ու Քյարամյանը․ որն է եղել զրույցի թեման
Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը պարզվում է բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է նախկին իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաեւ քրեական որոշ հեղինակությունների հետ։ Մասնավորապես Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով երիտասարդ Քյարամյանը հաճախ է հանդիպում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի եւ քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանի՝ Բոգոյի հետ։ Վերջինս համարվում է Սամվել Ալեքսանյանի մտերիմը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ եռյակի հանդիպումը պարբերաբար տեղի է ունենում Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում։
Թե ինչն է միավորում Ալեքսանյանին- Բոգոյին ու ՊՎԾ պետի պաշտոնակատարին կպարզենք առաջիկայում։ Սակայն ակնհայտ է, որ այս ամենը տեղի է ունենում Քյարամյանին այդ պաշտոնին նշանակող Նիկոլ Փաշինյանի՝ նախկիններին մերժելու եւ նրանց հանցագործ ու կոռումպացված անվանելու համատեքստում։
Արգիշտի Քյարամյանը մեկ անգամ չէ, որ հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։ Արգիշտի Քյարամյանն այս տարվա ապրիլին պաշտոնը ստանձնելուց հետո հայտնվեց հանրության քննարկումների կենտրոնում՝ հատկապես հայտարարագրած «աչք ծակող» դրամական միջոցների պատճառով։ Չնայած Քյարամյանի պարզաբանմանը, որ դրամական միջոցների մեծ մասը նվիրաբերել է արտասահմանում բնակվող քեռին,բազմաթիվ հարցեր՝ կապված ունեցվածքի ծագման հետ, մնում են չպարզաբանված։ Չպարզաբանված են մնում նաեւ յուրայիններին՝ ՊՎԾ-ում պաշտոնի նշանակելու Քյարամյանի արատավոր պրակտիկան։
Մեզ միաժամանակ հայտնի դարձավ, որ Արգիշտի Քյարամյանի գործունեությունը դուր չի եկել հեղափոխությանը աջակցած բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստների, ովքեր իրենց վրդովմունքը արտահայտում են սոցիալական ցանցերում տարբեր գրառումների ձեւով։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը