Սկանդալ՝ «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ում. նախկին տնօրենին մեղադրում են 2 մլրդ դրամի չափ բանկին գույքային վնաս հասցնելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է դիմել Իվան Տելեգինը և հայտնել, որ ՌԴ քաղաքացի, Մոսկվա քաղաքի բնակիչ Յուրի Գուսևը 2012-2018 թվականների ընթացքում հանդիսանալով որպես «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի գործադիր տնօրեն-տնօրինության նախագահ և իրականացնելով կարգադրիչ լիազորություններ, իր համար օգուտ և առավելություններ ձեռք բերելու, բանկին վնաս պատճառելու նպատակով օգտագործել է իր իրավասությունները՝ բանկի օրինական շահերին հակառակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ի. Տելեգինը ոստիկաններին հայտնել է, որ Յու. Գուսևը անհամեմատ բարձր վարձավճարներով վարձակալել է տարածքներ, որոշ տարածքների շնորհել VIP կարգավիճակ և այդ ամենի հետևանքով բանկին պատճառել է խոշոր չափի գույքային վնաս և այդ ամենի արդյունքում բանկի գործունեության համար նա առաջացրել է ծանր հետևանքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ի. Տելեգինը «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի տնօրենն է և նրա ասած գումարը կազմում է 2 մլրդ 105 մլն դրամ։
Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը