Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափով Իրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Սա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էր Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլում Տեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին Սա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում են Երեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցում Բելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Թուրքիային Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում Թաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)

Դուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՊնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ)Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետՆիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)
Հայաստան

«Ներկայացված գործում չկա մեկ ցուցմունք, որտեղ այդ հանգամանքը հաստատվել է». Փաստաբանը՝ BBC-ի անդրադարձի մասին

«Դատական ակտը բեկանվել է, բեկանված ակտն անմիջապես ուժի մեջ է մտել, և գործը վերսկսված է օրենքի ուժով։ Այլ հարց է, որ այդ վերսկսված գործի պայմաններում ընդհանուր իրավասության դատարանը սկզբում՝ Դավիթ Գրիգորյանի մասնակցությամբ, հետագայում՝ դատարանի նախագահի մեղավորությամբ, այս գործընթացին ընթացք չի տալիս և չի քննում թե′ գործը, թե′ մեր ներկայացրած միջնորդությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործի ընթացքին։

Նրա խոսքով՝ այս հարցում պետք է խոսքը լինի ոչ թե իրավական կարգավորման, այլ պատասխանտվության մասին, քանի որ այն պաշտոնատար անձինք, որոնց պարտականությունների մեջ մտնում է դատական նորմալ գործընթացի ապահովումը, իրենց լիազորություններում թերացել են, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանքներ՝ առնվազն մի քանի քրեական հոդվածներ։

Անդրադառնալով BBC-ի անդրադարձին, որտեղ նշվում է, որ ցուցարարների վրա կրակել է Արցախից բերված զորքը՝ գեներալ Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու ղեկավարությամբ, Հովհաննես Խուդոյանն ասաց, թե նախ պետք է հասկանան՝ ի՞նչ է նշանակում՝ «գործով պարզ է դարձել»։ Եթե քննիչը հարցադրում է անում, թե արդյո՞ք այդ հանգամանքներն իրականություն են, ապա դա դեռ չի նշանակում, որ գործով դա հաստատվել է։

«Գոնե մեկ վկա դա պետք է հաստատի։ Պնդում եմ՝ մեզ ներկայացված գործում չկա մեկ ցուցմունք, որտեղ այդ հանգամանքը հաստատվել է, ասեմ ավելին, եթե գոնե մեկ ցուցմունք լիներ, որ այդ հանգամանքը հաստատվել է, հիմա վաղուց աղմուկն արդեն լսել էիք, վաղուց այդ ամենը տեղադրվել էր մեղադրական եզրակացության մեջ։ Մի քանի հոգու հարցաքննություն եթե տեսնեք, մոտավորապես կպատկերացնեք, թե քննիչն ինչպես է այդ հարցաքննությունն իրականացնում։ Որակի առումով քննիչը վկաներին տալիս է իրավական բնույթի հարցեր»,- շեշտեց Հ. Խուդոյանը։

Նա հիշեցրեց, որ դատական նիստերի ժամանակ Քոչարյանը բազմիցս ասել է, որ մարտի 1-ի դեպքերի հետ կապված Ազգային անվտանգության ծառայությունը բազմաթիվ իրադարձությունների մասին է իրեն զեկուցել, այդ թվում՝ կազմակերպվող ինչ-որ սադրանքների։

«Մենք հարցում ենք արել ԱԱԾ-ին, որպեսզի այդ նյութերը տրամադրեն, հասկանանք, թե դրանք ինչ են, սակայն այնտեղից պատասխանել են, որ նման նյութեր չկան։ Այդ նյութերն իրականում մեզ շատ հետաքրքիր են, քանի որ ենթադրում ենք, որ դրանց մեջ կարող են լինել այն նյութերը, որոնց մասին պարոն Քոչարյանը խոսում էր»,- նշեց նա։