Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Վայոց Ձորի մարզպետը ժողովրդավարության փաստացի հալածանք է իրականացնում. ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն Վայոց Ձորի մարզպետի կողմից «ժողովրդավարության փաստացի հալածանք» իրականացնելու առնչությամբ։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի ՀԿ անդամներ, ակտիվ քաղաքացիներ, ընկերներ,

գրում ենք ձեզ մեծ վրդովմունքով, որն առաջացրել է Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի գործողությունն ընդդեմ Գլաձոր համայնքի ավագանու։ Նա, ի պաշտոնե, դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ Գլաձոր համայնքի ավագանու՝ պահանջելով դատարանի ուժով անվավեր ճանաչել սույն թվականի ապրիլի 29-ին համայնքի փաստացի բնակչության ճնշող մեծամասնության (2000 հոգուց ավելիի) կողմից ստորագրված հանրագրի հիման վրա ընդունված որոշումը, այն է՝ հավանություն տալ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» առաջարկությանը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ Հետքի հոդվածում։

Շեշտենք, որ սրան նախորդել է Տարածքային կառավարման նախարարության գրագրությունը մարզպետարանին՝ կապված ոչ միայն Գլաձորի, այլև մյուս համայնքների հետ, որտեղ նմանատիպ հանրագրեր են կազմակերպել, որպեսզի մարզպետարանը ավագանիներին հորդորի անվավեր ճանաչել, այնուհետև դիմի դատարան։ Այսինքն, այս ցուցումը գալիս է ուղիղ Տարածքայինի նախարարությունից և գործի է դրվել միայն Գլաձորի դեպքում։

Ամեն դեպքում, իր հայցում մարզպետարանը ոչ մի կերպ չի հիմնավորել, թե ինչպես է ստացվում, որ հանրագրին հավանություն տալու խնդիրը, ըստ իրենց, դուրս է համայնքի ղեկավարի ու ավագանու իրավասություններից։ Դատարանը հետ է վերադարձրել հայցադիմումը հենց այս պատճառով, որ չկա հիմնավորում, որ Վայոց Ձորի մարզպետարանին է պատկանում ՀՀ ընդերքի հետ կապված քաղաքականությամբ զբաղվելու իրավասությունը։ Մանրամասները՝ այստեղ։

Անկախ դատարանի դիրքորոշումից՝ մարզպետի կողմից նման գործողությունը ուղիղ ժողովրդավարության փաստացի հալածանք է։ Կարծում ենք կարիք չկա նկարագրելու, թե ինչ մեծ ժողովրդավարական ջանք է ոչ միայն նման մասշտաբի հանրագրի կազմումը, այլև այն վճռականությունը, որով Հայաստանի բնակչությունը սկսել է տեր կանգնել իր իրավունքներին, իր տարածքներին, ի վերջո՝ իր հողին ու ջրին։ Գլաձորի համայնքի պայքարը վաղուցվա պայքար է, մարդիկ Սերժի օրոք դիմադրել են ոստիկանապետի հովանավորությունը վայելողների ընկերությանը, ենթարկվել հակասահմանադրական դատական որոշումների հալածանքի (պայքարի մասին մանրամասները՝ այս տեսանյութում )։

Խնդրում ենք առաջարկեք, թե ինչ կարելի է անել ուղիղ ժողովրդավարությունը այս ու նմանատիպ հալածանքներից պաշտպանելու համար, մանավանդ հիմա, երբ Հայաստանի դատական մարմինների նկատմամբ չկա հանրային վստահություն։ Ավելին, մինչ օրս, հանքարդյունաբերության հետ կապված գործընթացներում հանրային շահին օգուտ տվող գործողությունները եղել են բացառապես ուղիղ ժողովրդավարական, իսկ դատական գործընթացները՝ հակառակը, պաշտպանել են հանքահենների իրավունքները։ Վառ օրինակը՝ Ամուլսարի համար պայքարը, երբ խնդիրը ժամանակավորապես լուծել են տեղի համայնքները, իսկ դատարաններում քննվող հայցերը կամ ձգձվում են, կամ հօգուտ Լիդիանի են եղել և ընդդեմ պետության։ Ի դեպ, միջավայրի վրա ազդող քաղաքականության կապակցությամբ հանրության մասնակցության իրավունքը ամրագրված է Օրհուսի կոնվենցիայով, որը հստակ սահմանում է, որ իր դիրքորոշումը համայանքները կարող են արտահայտվել հանրագրերի, հանրաքվեների միջոցով, այլ միջոցների թվում։

Խնդրում ենք օգնեք Վայոց Ձորի մարզպետարանի կողմից ժողովրդավարությանը հարվածելու այս հարցը բարձրաձայնելու և լուծումներ տալու հարցում։ Որպես հանրային գործողության տարբերակներ, կարող եք՝

ա․ հրապարակային կամ ոչ հրապարակային դիմել Վայոց Ձորի մարզպետին, պատճենելով ՏԿ նախարարությանը, որ նոր հայց չփորձի ներկայացնել դատարան

բ․ հանրայնացնել խնդրի քաղաքական ու տնտեսական կողմը, մարդու իրավունքների գերակայությունը և ընդհանրապես իրավունքի մեկնաբանումը հօգուտ մարդկանց, ոչ թե բիզնես սպասարկող տնտեսվարման

գ․ բարձրացնել հարցը ավելի բարձր՝ կառավարության մակարդակի և հիշեցնել, որ հեղափոխական հարթակից ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էր խոսում բոլոր հարցերի շուրջ հանրագրերի, հանրաքվեների ու ուղիղ ժողովրդավարության այլ ձևաչափերի ակտիվացման մասին։

Եթե կոլեկտիվ նամակ կուզեք կազմել, մենք պատրաստ ենք միասին դա անելուն»։