Դատարանը մերժել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի հայցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ երեկ՝ օգոստոսի 5–ին հրապարակել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով վճիռը։ Այս մասին տեղեկացնում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ նախկին ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի՝ իրեն ստախոս անվանելու համար։
Հայցվորը պահանջել էր հատուցել իր պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի համար` ներկայացնելով 300.000 ՀՀ դրամի փոխհատուցման պահանջ։
Դատարանին ներկայացրած հայցադիմումով Դանիել Իոաննիսյանի ներկայացուցիչը հայտնել է, որ Նարեկ Մալյանը 2019 թ. հունվարի 7–ին իր ֆեյսբուքյան «Live»–ի միջոցով հրապարակայնորեն վիրավորական խոսքեր է արտահայտել Դանիել Իոաննիսյանի հասցեին։ Մալյանն այդ տեսանյութում Իոաննիսյանին անվանել է ստախոս։
Գործի քննության ընթացքում պատասխանողը դիրքորոշում է հայտնել, որ հայցադիմումի մեջ նշված արտահայտությունները կատարվել են 2019 թվականի հունվարի 7-ին (մեկամսյա ժամկետը լրացել է հունվարի 7–ին) , ուստի խնդրել է հայցը մերժել՝ հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը պահպանված չլինելու հիմքով:
Այսպիսով դատարանը վճռել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պատվին և արժանապատվությանը վիրավորանք հասցնելու համար 300,000 ՀՀ դրամ գումար փոխհատուցելու պահանջի մասին, մերժել:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը