Մանուշակ Պետրոսյանը՝ ԲԴԽ պատվոգիրը չվերցնելու եւ Բեկթաշյանի՝ իրեն փոխարինելու մասին
Այսօր news.am-ը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի պաշտոնաթող դատավոր Մանուշակ Պետրոսյանը հրաժարվել է ընդունել ԲԴԽ–ի պատվոգիրը։ ArmDaily.am-ի հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ չի ուզում մեկնաբանել.«Ես հակիրճ ամեն ինչ ներկայացրել եմ: Անհրաժեշտություն չկա ինչ-որ այլ բաներ ասելու, ավելացնելու բան չկա»:
Նշենք, որ Պետրոսյանը պատվոգիրը չվերցնելը պատճառաբանել էր դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցող գործընթացների հետ կապված ԲԴԽ–ի դիրքորոշմամբ։
Հարցին՝ Արմեն Բեկթաշյանն իր փոխարե՞ն է գնալու Վերաքննիչ դատարան, Պետրոսյանը պատասխանեց.«Ոչ թե իմ տեղն է գնացել, այլ Վերաքննիչի դատավորի թափուր պաշտոնին է նշանակվել: Վերաքննիչ քրեական դատարանում մեկ թափուր պաշտոն կար, որտեղ նշանակվել է Բեկթաշյանը: Եվ այսօր մենք նրան շնորհավորեցինք»,-եզրափակեց Մանուշակ Պետրոսյանը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը