Օգոստոսի 4-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկեցին ավելի քան 3,2 հազար ուղևորի
Օգոստոսի 4-ին՝ Երկաթուղայինի օրը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքների ծառայություններից անվճար օգտվել է 3 292 ուղևոր, ինչը 63,9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Ամենապահանջված երթուղիներն էին Երևան-Գյումրին և Երևան-Սևան-Շորժան՝ Գյումրիի ուղղությամբ մեկնել է 1 548 ուղևոր (աճը 2018 թվականի նկատմամբ կազմել է 8,2%), իսկ Սևանա լճի լողափներ՝ 1 416 ուղևոր (աճ 427,8%-ով):
Ավանդույթի համաձայն, «ՀԿԵ» ՓԲԸ-ն ամեն տարի Երկաթուղայինի օրը հայտարարում է անվճար երթևեկության ակցիա: Այս տարի այն տարածվում էր ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքների վրա՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը