Բրուցելոզի մասին հայտարարած ֆերմերին հրավիրել են Ոստիկանություն. Գրիգոր Գրիգորյան
Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների շրջանում բրուցելոզի տարածվածության մասին մասին հայտարարած ֆերմերին այսօր հրավիրել են Ոստիկանություն: Այս մասին այսօր` օգոստոսի 5-ին հրավիրված ասուլիսին ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը` անդրադառնալով օրեր առաջ ֆերմեր Տիգրան Եղոյանի ասուլիսին:
«Երեկ ինձ հետ կապվել է այդ ֆերմերը եւ խնդրել է իրեն օգնել, ես խոստացել եմ, որ իրեն կօգնեմ , նա ասաց, որ իր այդ հայտարարությունից հետո ինքը սկսել է ենթարկվել ճնշումների մարզի ադմինիստրացիայի կողմից եւ գյուղի ադմինիստրացիայի կողմից, եւ այսօր արդեն հրավիրել են Ոստիկանություն, երբ նա հարցրել է` ինչի՞ համար եք հրավիրել, ի՞նչ եմ ես արել, նրան պատասխանել են` կգաս, կասենք: Չնայած դեռ չգիտենք՝ ինչի համար են հրավիրել, բայց ես ենթադրում եմ` այդ հայտարարությունից հետո նրա վրա սկսվել են ճնշումներ՝ ընդհուպ մինչեւ իր գործունեությունը դադարեցնելու նպատակով»,-ասաց Գրիգորյանը:
Նա նաեւ ֆերմերներին կոչ արեց սատարել իրենց գործընկերոջը, նաեւ «Ագրարարգյուղացիական միությանը» և իրավապաշտպաններին սատարել եւ հնարավորինս աջակցություն ցուցաբերել այդ ֆերմերին, որպեսզի հանկարծ չհիմնավորված ճնշումներ չիրականացվեն։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը