Վարդենիսի քաղաքապետը Վրաստանում վթարի է ենթարկվել
ArmDaily.am-ի տեղեկություններով Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը օրերս Վրաստանում ավտովթարի է ենթարկվել։
Մելքոնյանը Բաթումի էր գնացել պարի միջազգային փառատոնի ժամանակ Վարդենիսի թիմին աջակցելու համար։ Փառատոնին Վարդենիսի թիմը գրավել է առաջին տեղը։
Վրաստանից Հայաստան վերադառնալու ժամանակ Մելքոնյանը եղբոր Kia Rio մակնիշի ավտոմեքենայով է եղել, որը եղբայրը վերջերս էր բերել Ռուսաստանից։ Վազանց կատարելու ժամանակ ադրբեջանցու կողմից վարած մեքենան, որի մեջ 2 ընտանիք է եղել, դուրս է եկել Մելքոնյանի վարած մեքենայի դիմաց, Մելքոնյանը շրջանցել է ու հայտնվել անտառում, որտեղ ծառերի մեջ ջրամբար է եղել։ Մեքենան հարվածել է ջրամբարի պատին ու մետաղի ջարդոնի վերածվել։
Քաղաքապետից բացի մեքենայում է եղել նաև պարուսույցը, ով սալջարդ է ստացել և «Վեոլիա ջուր» ընկերության Վարդենիսի տարածքային կառույցի տնօրեն Արման Արշակյանը, ում ականջն է մասամբ կտրվել և գլուխը վնասվել, իսկ Մելքոնյանը գլխի շրջանում է վնասվածք ստացել։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը