Վայոց ձորում խոշոր հրդեհը մարվել է 1 օր անց միայն. Փրկարարներին օգնել են նաեւ զինվորները
Վայոց ձորի Մոզրով գյուղի մոտակայքում օգոստոսի 3-ին բռնկված խոշոր հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցել են 27 փրկարար, ՊՆ թիվ N զորամասի 20 զինծառայող, Ագարակաձոր գյուղի 15 և Եղեգնաձոր քաղաքի 5 բնակիչ:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, օգոստոսի 3-ին, ժամը 09:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մոզրով գյուղի մոտակայքում՝ «Աղասաֆի» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ այրվում է մոտ 51 հա խոտածածկ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:08-ին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 27 փրկարար, ՊՆ թիվ N զորամասի 20 զինծառայող, Ագարակաձոր գյուղի 15 և Եղեգնաձոր քաղաքի 5 բնակիչ:
Ժամը 17:26-ի դրությամբ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը սահմանել է հերթապահություն:
Հրդեհը մարվել է օգոստոսի 4-ին, ժամը 06:44-ին:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը