Արարատի մարզում հղի կինն ինքնասպանության փորձ է արել
Երեկ Արարատի հիվանդանոց է տեղափոխվել հենց Արարատ քաղաքում ապրող 21-ամյա մի աղջիկ, որը գտնվում է 23 շաբաթական հղիության վիճակում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` բուժհաստատությունում ախտորոշվել է սուր դեղորայքային թունավորում։ Պարզվել է, որ աղջիկը տանը ավելի քան 10 տարբեր տեսակի դեղահաբեր է ընդունել, որ կյանքին վերջ տա։ Ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ու նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ինքնասպանության պատճառների մասին առայժմ մեկ վարկած է շրջանառվում։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ինչ-որ երիտասարդներ փորձել են աղարտել աղջկա բարոյական կերպարը, ինչից ընկճված աղջիկը կյանքին վերջ տալու փորձ է կատարել:
Իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։ Մեր տեղեկություններով՝ այս պահի ո՛չ աղջկան, ո՛չ էլ պտղի կյանքին սպառնացող իրական վտանգ չկա։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը