Ինչու՞ է Մխիթար Հայրապետյանը մերժում հեղափոխականներին. նրա վարորդը քանաքեռցի Տույի ընկերն է
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի աշխատակազմում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է հեղափոխականներից, քայլականներից եւ իրեն շրջապատել է ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել նախկին ռեժիմի ներկայացուցիչներով:
Մենք տեղեկացանք, որ Մխիթար Հայրապետյանը պատգամավոր դառնալուց հետո հրաժարվել է հեղափոխական, ճանապարհ փակած, քաղմասներ ընկած վարորդից եւ աշխատանքի է ընդունել թաղային հեղինակություն քանաքեռցի Տույի ընկերոջը: Նախկին ռեժիմին մերժած Մխիթար Հայրապետյանի եւ Տույի շրջապատի միջեւ ջերմ հարաբերությունները ձեւավորվել են դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում: Տույի շրջապատը Մխիթար Հայրապետյանին քվեներ են խոստացել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, բայց ինչպես ԿԸՀ արդյունքներն են ցույց տալիս նրանց մոտ չի հաջողվել Հայրապետյանին այս վարչական շրջանից նախատեսված քվեներն ապահովել:
ArmDay.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ Մխիթար Հայրապետյանի օգնականը սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի նախկին օգնականն է, իսկ մյուս օգնականն էլ սովորել եւ թրծվել է ՀՀԿ դպրոցում: Հետաքրքիր է, թե հեղափոխական Մխիթար Հայրապետյանը, որ մեկ տարի առաջ մերժում էր ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին ինչու՞ է այժմ էլ մերժում հեղափոխականներին եւ աշխատանքի ընդունում այլ անձանց:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը